Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ընտրություններից հետո Ֆրանսիայի հետաքրքրությունն Արցախի նկատմամբ նվազել է, կան առանձին ֆրանսահայերի նախաձեռնություններ

Ֆրանսահայ կինոռեժիսորներ Ռոբերտ Գեդիգյանը, Վազգեն Թորանյանը և դերասան Սիմոն Աբգարյանը կոչ են արել հայ համայնքին և իրենց ընկերներին ֆինանսական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին՝ Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի նյութատեխնիկական ապահովման մասնակցությամբ: Տեղեկությունը հրապարակել է ԱՄն-ում հրատարկվող Mirror Spectator պարբերականը։

Առաջարկվում է մասնակցել կամավոր, հարկի նվազագույնը չափը 10 եվրո կամ 10 դոլար ամսական նվիրատվություն՝ «նպաստելու Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը, կայունությանը և զարգացմանն այս անհանգիստ ժամանակներում»:

«Ֆրանսիայի հայկական հիմնադրամը (Fonds Arménien de France) վստահելի և ամուր գործընկեր է: Դրա օրինականությունն ու վստահելիությունն այլևս հարցականի տակ չեն»,- ասված է սփյուռքահայ գործիչների տարածած հայտարարության մեջ: Հեղինակները նաև կոչ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին շտապ միանալ այս «սրբազան հարկը» հավաքելու աննախադեպ գործողությանը։

Համեստ կանխատեսմամբ՝ 3 միլիոն մարդու ամսական 10 եվրո կամ 10 դոլար հարկի շնորհիվ տարեկան 360 միլիոն դոլար կամ եվրո կհավաքվի Հայաստանին և Արցախին օգնելու համար։

Ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանն այս նախաձեռնությանը դրական է վերաբերում, սակայն միևնույն ժամանակ նշում է, որ նման նախաձեռնություններ Ֆրանսիայում շատ են եղել․ «Ըստ իս՝ Ֆրանսիայում  սա մեծ արձագանք չի ստացել, որովհետև այդպիսի նախաձեռնություններ շատ են եղել։ Շատ լավ է, որ իրենք այդպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել, բայց չեմ էլ կարծում, թե հատուկ ուշադրության է արժանի։ Եթե շատ ընդհանրական նպատակներ են հետապնդվում, չեմ կարծում, թե դա շատ մեծ արձագանք կստանա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Ֆրանսիայում կա մտահոգություն և զգացվում է գործնական լուծումների ու նախաձեռնությունների պակաս․ «Իհարկե չենք կարող ֆրանսահայության մասին միանշանակ խոսել, բայց ընդհանրապես  հուսախաբ ու հուսահատ հոգեվիճակ կա մարդկանց, տարբեր անհատների մոտ։ Թունելի ծայրում լույս չի տեսնվում, ընդհանուր իրավիճակը սա է։ Սպասվում է, որ Հայաստանից ու Արցախից կարևոր նախաձեռնություններ լինեն, ակնկալիքները դա են»։

Ինչ վերաբերում է Արցախի  հանդեպ Ֆրանսիայի իշխանությունների հետաքրքրություններին, ապա Հիլդա Չոբոյանի խոսքերով՝ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ավարտից հետո այդ հետաքրքրությունը նվազել է․ «Ֆրանսիայում կան այլ առաջնահերթ խնդիրներ։ Ինչպես միշտ, երբ առաջնահերթ ու օրհասական լուծվելիք խնդիրներ ու մտահոգություններ կան, ապա Արցախն առաջին տեղում չէ։ Ընտրությունները վերջացան, երկրում կան տնտեսական խնդիրներ և այս առումով ես տեսնում եմ Արցախի ու Հայաստանի նկատմամբ հետաքրքրության նվազում»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում