«ԱրմՌոբոտիքս»-ի նպատակն է հետաքրքրություն սերմանել մարդկանց մոտ ռոբոտաշինության, ճարտարագիտության ու ծրագրավորման նկատմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արմաթ ինժեներական լաբորատորիաների համակարգող Անի Ղազարյանը: Ինչպես նշեց Ղազարյանը, իրենց նպատակն է ստեղծել կիրառելի ծրագրեր․ «2016-ին ունեցել ենք ական փնտրող ռոբոտ, որը առաջարկվել է ՊՆ-ին, այս տարի կիրառում ենք «Խելացի ագարակի» համակարգը : Դպրոցական թիմերի նկատմամբ կան հստակ չափորոշիչներ, իրականացնում ենք նախամրցութային փուլ»: Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում «ԱրմՌոբոտիքս»-ը աննախադեպ է իր բնույթով․ ««ԱրմՌոբոտիքս»-ի հայտերը բաց են, կարող են դիմել մինչև սեպտեմբերի 25-ը, հաղթողներին սպասվում են դրամական մրցանակներ»: