Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Հայաստանի պաշտպանության նախարարի աննախադեպ ընդունելություն ԱՄՆ-ում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցությունը խորացնելու հարցեր, կապված ռազմական կրթության ռազմական առողջապահության ոլորտների հետ: Ըստ հաղորդագրության, Քահլի խնդրանքով Սուրեն Պապիկյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, նաև խոսվել է միջազգային հարցերում ընդհանուր հետաքրքրություն ունեցող խնդիրների մասին: ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի մակարդակը բավականին բարձր մակարդակ է և հայ-ամերիկյան պաշտպանական գործակցության համատեքստում ըստ էության չի եղել Հայաստանի պաշտպանության նախարարի այդ մակարդակի հանդիպում Նահանգների գործադիր իշխանության շրջանակում: Սա իհարկե ամենևին պատճառ չէ հապճեպ և հայկական ընկալումներին բնորոշ չափազանցված ու պաթետիկ եզրահանգումների համար, որովհետև անհրաժեշտ է հասկանալ, թե հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական բարդ ու զգայուն միջավայրում Հայաստանի հետ գործակցության առումով ի՞նչ հետաքրքրություն և նպատակադրումներ ունի Նահանգները:

Այն, ինչ ունի Հայաստանը, թերևս առավել հստակ է: Հայաստանն ունի թե իր պաշտպանական համակարգը վերականգնելու և արդիականացնելու հարցում Նահանգների փորձի, կարողությունների, հմտությունների առավելագույն ներգրավման անհրաժեշտություն, և թե ունի անվտանգության առումով ռեգիոնալ իրավիճակի կառավարման հարցում դիվերսիֆիկացված ռեսուրսների անհրաժեշտություն: Հատկապես, երբ ակնառու է, որ ռուսական ռեսուրսն այդ առումով աշխատում է նկատելի «խափանումներով», ինչպես նաև ռիսկերով: Սակկայն, այստեղ է նաև գլխավոր հարցերից մեկը: ԱՄՆ պատկերացումը համահու՞նչ է Հայաստանի նպատակներին, թե՞ Նահանգների համար Հայաստանը դիտարկելի է առավելապես Իրանի և Ռուսաստանի հանդեպ ճնշման ռազմավարությամբ թելադրվող նպատակների շրջանակում: Բանն այն է, որ հայ-ամերիկյան հարաբերության խորացումը Հայաստանին անհրաժեշտ է ներկայիս իրողությունների ճնշումները թուլացնելու, կամ դրանց կառավարումը ուժեղացնելու, այլ ոչ թե հակառակի համար: Հայաստանի խնդիրն է այլևս որևէ գին չվճարել ռեգիոնալ որևէ փոփոխության համար: Եվ այստեղ շատ կարևոր է, որ նույն տրամաբանությամբ գործի, հայ-ամերիկյան հարաբերությանն ընդառաջ գա նաև Վաշինգտոնը: Հայ-ամերիկյան հարաբերությունն ու Հայաստանը կարող են շահել այդ դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում