ԱՄՆ նախագահի բիոէթիկայի հանձնաժողովը ավարտել է 1946-48 թթ. ամերիկացի բժիշկների կողմից գվատեմալացիներին սիֆիլիսով դիտավորությամբ վարակելու վերաբերյալ քննությունը: Նշվում է, որ, բացի Գվատեմալայից, մարդկանց դիտավորությամբ նման վարակներ ներարկելը ընդունված է եղել Ամերիկայում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Journal Policy History-ն անցած աշնանը հրապարակել էր այս տեղեկությունը, որից հետո նախագահ Օբաման հրահանգել էր անցկացնել հետաքննություն՝ պարզելու եղելությունը: Փաստաթուղթն ամբողջությամբ կհրապարակվի մինչև դեկտեմբերի վերջը, իսկ նախագահին դրա մասին կզեկուցեն այս տարվա սեպտեմբերին: