Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Starmus VI փառատոնի շրջանակում մեկնարկեց STARMUS VI x co-creating the future միջոցառումը

Գյումրու տեխնոլոգիրական կենտրոնում սեպտեմբերի 8-ին Starmus VI փառատոնի շրջանակում մեկնարկեց STARMUS VI x co-creating the future միջոցառումը: Միջոցառման հիմնական խոսնակներն էին տիեզերագնաց, Apollo 16-ի լուսնագնաց Չարլի Դյուկը և iPod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest ընկերության հիմնադիր և Future Shape ընկերության տնօրեն Թոնի Ֆադելը: «Ինձ համար կարևոր է լինել այստեղ ու խոսել իմ ձեռքբերումների մասին, ինչը ձեզանից շատերի համար կարող է մոտիվացիա դառնալ: Պետք է միշտ նպատակի հետևից գնալ՝ առաջնային չհամարելով փողը: Կարևոր չէ նաև ժամերով աչքի առաջ պահել սմարթֆոնները, ինձ համար կարևորը պարզ մարդկային հաղորդակցումն ու շփումն է»,-սկսելով իր խոսքը՝ նշեց Թոնի Ֆադելը՝ անկեղծանալով, որ իր iPhone-ը երկու սերունդ առաջվա ստեղծված iPhone է, բայց դա իրեն ոչինչով չի կաշկանդում:

Չարլի Դյուկն էլ ներկայացրեց Լուսնի վրա հայտնվելու իր առաջին տպավորությունները: «Անհավանական ու ֆանտաստիկ էր, իրոք, անչափ ֆանտաստիկ»,- նշեց Չարլի Դյուկը, ով Լուսնի վրա ոտք է դրել 1972 թվականի ապրիլի 16-27-ը «Ապոլոն 16»-ի առաքելությամբ: 20 ժամ 15 րոպե Չարլին գտնվել է տիեզերանավից դուրս: Այդ ընթացքում նա տեղադրել եւ փորձարկել է գիտական սարքավորումներ, հավաքել մոտ 97 կգ քարերի եւ հողի նմուշներ, ինչպես նաեւ գնահատել լուսնային մեքենայի (LRV) աշխատանքը Լուսնի կոշտ մակերեւույթի վրա:

Բացի խոսնակների ելույթներից, Starmus VI փառատոնի շրջանակում անցկացվում են պանելային քննարկումներ, միջառարկայական աշխատարաններ: «Վիշապաքարի ուղերձը» խորագիրը կրող արվեստի յուրօրինակ ցուցադրության պեղումից և վերականգնումից հետո առաջին անգամ ԳՏԿ-ում կցուցադրվի «Արշալույս 5» վիշապաքարը։

Սեպտեմբերի 9-10-ին տեղի կունենան միջառարկայական սեմինարներ և աշխատարաններ՝ գիտության և արվեստի բնագավառի երիտասարդ հետազոտողների, մասնագետների, ուսանողների, այդ թվում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայատանում աշխատուժի զարգացման» ծրագրի շահառու երիտասարդների մասնակցությամբ։

Starmus VI փառատոնի շրջանակում Գյումրիում անցկացվող միջոցառումներն իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ իր հարկի տակ հյուրընկալած Galique Art space-ի հետ համատեղ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայատանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում