Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Ահազանգեր կան՝ որոշ ներդրողներ ցանկանում են հեռանալ․ Բոլորը բողոքում են մեր բանկերից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

Պարոն Մակարյան, Վահան Քերոբյանը նշել է, որ օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262 հազար, որը 2019-ի ցուցանիշից փոքրինչ քիչ է։ Հուլիս-օգոստոսին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, նախարարը այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունն է հրավիրում։ Հնարավո՞ր է՝ հիմա էլ սկսեն վարկեր վերցնել, հյուրանոցներ  կառուցել ու վերջում սխալ դուրս գան հաշվարկները՝ հաշվի առնելով, որ բոլորն էլ գիտեն, թե այս տարի զբոսաշրջիկների ակտիվությունն ինչով էր պայմանավորված:

Բոլոր դեպքերում հյուրատներ կառուցողները, կամ հյուրանոցների տերերը, որոնք ուզում են ընդլայնել իրենց հյուրանոցային համալիրը, պետք է անպայման իրենց մարկետինգային հետազոտությունը կատարեն, իրենց բիզնես ծրագիրը կազմեն վատագույն ցուցանիշների վրա: Այսինքն եթե ամենավատագույն ցուցանիշներով բիզնեսն արդարացված է, ներդրումներն արդարացված են, ապա լավագույն օրերին իրենք շատ լավ եկամտաբերությամբ կգործեն: Վատագույն ցուցանիշը հաշվարկելու համար կամ պետք է միջինացնել ըստ տարիների, կամ հանել այն գործակիցը, որը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, որ լրացուցիչ հոսքեր են եղել, և փորձել պլանավորել ստանդարտ հոսքերի պայմաններում: Նաև պետք է ուսումնասիրել համաշխարհային տուրիզմի դինամիկան:

Այսօր ամբողջ աշխարհում առկա գնաճը բերել է նրան, որ և բիզնեսի, և մարդկանց մոտ եկամտաբերությունն ընկել է, իսկ դա անմիջական կապ ունի տուրիզմի հետ, որովհետև զբոսաշրջիկը մտածում է մեկնել այլ երկիր, եթե ունի փող, կարող է հանգստանալ, ծախսեր, գնումներ կատարել, ապրել ու վերադառնալ որոշ ժամանակ հետո: Երկրորդ գործոնն այն է, որ հյուրանոցները սեզոնայնության խնդիր ունեն: Կան հյուրանոցներ, որոնք կարողանում են ամբողջ տարին որոշակի մակարդակով զբաղվածություն ապահովել, բայց սեզոնայնությունը պետք է հաշվի առնել: Հատկապես, որ իմ նշած գործոններով պայմանավորված սեզոնայնությունն էլ ավելի կընդգծվի: Այսինքն ամբողջ տարի նույն հոսքերը չեն լինելու: Որքան հիշում եմ՝ հյուրանոցների բիզնեսում 40 տոկոս զբաղվածությունն արդեն վատ չէր համարվում: Բայց եթե ասենք, հաշվարկը գնա ավելի լավ թվերի վրա, օրինակ, տարին 60 տոկոս զբաղվածություն լինի, հյուրանոցները բավականին շահութաբերություն կունենան: Բայց պետք է նայել, թե դա ինչպես է լինում: Եվ երրորդ խնդիրը մասնագետներին կրթելը, հավաքագրելը, պահելն է:

Մանավանդ, եթե սեզոնայնության խնդիր լինի, իրենք ստիպված են ազատել մի մասին, հետո նորից հավաքագրել, ինչպես պահածո արտադրողներն են անում: Ես օրերս խոսում էի պահածո արտադրողների հետ, մի ընկերությունը նշում էր, որ 25 աշխատատեղի կարիք ունի, մյուսը 30-35 և չեն կարողանում լրացնել: Այսինքն նախկին վիճակը չի, որ սեզոնը գալիս է, իրենք հեշտ ու հանգիստ հավաքագրում են աշխատողներին: Հյուրանոցներում ավելի կրիտիկական է մասնագետների կարիքը, այնտեղ պետք է  լինեն ավելի գրագետ, լեզու հասկացող, արտաքինով հաճելի, գողություններ պետք է չլինեն, անվտանգության նորմերը պետք է պահպանեն, բարեհամբույր վերաբերմունքը պետք է լինի և այլն: Հիմա եթե մտածենք, որ մի քանի ներդրողներ հյուրանոցներ են ուզում կառուցել, ու միանգամից հարյուրավոր կադրերի կարիք է լինելու, սա արդեն խնդիր է, որովհետև մեր կրթական համակարգը դա համարյա չի ապահովում: Նաև ոչ միշտ է, որ երիտասարդները սիրում են այդ ոլորտներում աշխատել: 4-րդ գործոնն էլ այն է, որ այսօր մեր բանկերը, պայմանավորված սանկցիաներով կամ ներքին ռիսկերի խնդիրներով, կամայականություն են դրսևորում և փոխանցումներ չեն կատարում դեպի դուրս օրինական գնումների շրջանակում: Շատ հիմնարկներ այսօր տուժում են, որ իրենց փոխանցումները ժամանակին չեն արվում: Ինձ այսօր ահազանգում էին, որ արդեն որոշ ներդրողներ ցանկանում են հետ վերադառնալ այս իրավիճակից ելնելով, որովհետև օտարերկրյա ներդրողների գործողությունները կապված են իրենց երկրի  հետ, իրենք պետք է դրսի հետ աշխատեն: Այսինքն մեր բանկերի ավելորդ զգուշավորությունը, բարձր  տոկոսադրույքներ դնելը կամ ուղղակի փողը առանց պատճառների չփոխանցելը, ուշացնելը կամ փողի պահելը վանում է ներդրողներին:

Փաստորեն բանկերի վարքը վնասում է նաև ներդրումային միջավայրի՞ն:

Այո, եթե մենք խոսում ենք ներդրողների մասին, սա նաև ներդրումային գործոն է: Երբ էկոնոմիկայի նախարարը նշում է տուրիզմը, հյուրանոցային տնտեսության զարգացումը, պետք է  նայի նաև, որ այդ հյուրանոցային տնտեսության զարգացման մեջ միայն տեղացիներ չեն լինելու, այլ նաև օտարերկրյա ներդրողներ են լինելու, որոնք արդեն այսօր որոշ դեպքերում ուզում են հեռանալ: Այսինքն մենք այդ խնդիրները չենք կարողացել լուծել բավարար չափով և կուտակվել են դրանք: Այսօր համարյա բոլոր կազմակերպությունները բողոքում են բանկերից:

Մյուս կողմից դոլարի և եվրոյի փոխարժեքների նման արժեզրկումը չի ազդո՞ւմ դրսի ներդրողների վրա:

Այո, իրենք դոլարով և եվրոյով եկած գումարները չեն ուզում կոնվերտացնել և դրամով վճարումներ անել, սանկցիաները ևս ազդում են: Բոլոր դեպքերում գրագիտության պակաս կա բանկերում: Եթե ներդրողը փոխանցում է անում, ինքը խնդիր չպետք է ունենա գումարը ստանալու հարցում: Ցավոք, որոշ պետական մարմիններում դրական, լավ, գովերգող, իրենց աշխատանքը ճոխացված ներկայացնելու սինդրոմն է աշխատում: Մյուս կողմից, երբ խոսում են ներդրումների մասին, նույնիսկ տեղական ներդրողը իր սեփական փողով չի անում ներդրում, ինքը պետք է վարկ վերցնի: ԿԲ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը բերել է վարկերի թանկացման, ինչը նշանակում է, որ ներդրողը պետք է փոփոխություն անի իր բեզնես պլանում՝ հաշվի առնելով վարկի թանկացման գործոնը: Այստեղ նաև երկրորդ խնդիրը կա. այսօր աշխարհում թանկացումները բերելու են նրան, որ էժան հյուրանոցներ պետք է կառուցվեն: Շքեղ հյուրանոցները, ճիշտ է, ունեն իրենց մշտական  հաճախորդներին, բայց դա որոշակի խավ է: Այսօր մարդիկ գնում են ավելի էժան հյուրանոցային տնտեսությունների: Եթե Հայաստանը կարողանա ապահովել այդ էժանությունը, ինքը տուրիզմի համար կդառնա ավելի գրավիչ: Բայց էժան գների համար պետք են լավ տեխնոլոգիաներ, որ հյուրանոցային տնտեսությունները պետք է կառուցեն, էժան աշխատավարձով աշխատողներ, պրոֆեսիոնալ մասնագետներ, շինարարական նյութերի, էներգետիկ ռեսուրսների էժանություն, շինարարական տեխնոլոգիաների էժանացում: Եթե մենք մենք կառուցում ենք թանկ տեխնոլոգիաներով, թանկ  շինանյութերով, հնաոճ տեխնոլոգիաներով, ապա մեզ մոտ թանկ է նստե;ու,  հետևաբար սեփականատերը պետք է գներն այնպես դնի, որ կարողանա իր ծախսերը վերադարձնել, թանկ վարկերն էլ մարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում