Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Սա հերթական սովետական ցուցադրական միջոցառումն է․ հեշտ չէ ադրբեջաներենի կամ թուրքերենի մասնագետ գտնել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը

 Պարոն Բլեյան, վերջին օրերին ԿԳՄՍ փոխնախարարը հայտարարել է, որ դպրոցներում որպես 3-րդ օտար լեզու կամ խմբակ ադրբեջաներեն և թուրքերեն սովորելու վերաբերյալ  հարցումներ են արել և ստացվել է շուրջ 400 դրական արձագանք: Ո՞րն է ձեր կարծիքը դպրոցներում թուրքերեն ու ադրբեջաներեն դասավանդելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կրթական հաստատություններում մեծ հետաքրքրություն կա հայերենի նկատմամբ:

Կա մայրենի լեզու և կան օտար լեզուներ: Հայերենի մասին էլ պետք է առանձին խոսել՝ արևելահայերեն, արևմտահայերեն, բարբառներ, գրաբար: Որովհետև այն, ինչ հիմա դպրոցներում դասավանդվում է,  դա քննական լեզու է, դա կենդանի լեզու չէ, տեքստերի լեզու է, որ իրական կյանքում չենք խոսում:

Իսկ եթե խոսում ենք, օտար լեզվի, ապա պետք է խոսենք հանրակրթական դպրոցում դրա դասավանդման դրվածքի մասին, որովհետև իներցիայով եկել է երկրորդ մայրենի լեզուն՝ ռուսերենը, որն անհասկանալի ձևով հայաստանյան բոլոր դպրոցներում դարձել է ոչ միայն տիրապետող, այն երկրորդ դասարանից դասավանդվում է մեծաքանակ ժամերով, քննություն է դրված 9-րդ և 11-րդ դասարաններում: Հետո կար ֆրանսերենը, գերմաներենը առանձին դպրոցներում բաժանած կլաստերներով, որոնք հիմա ենթարկվել են էական փոփոխությունների, և պետք է օտար լեզուների դասավանդման նոր մոտեցում մշակվի՝ հաշվի առնելով նաև երեխայի ընտրությունը: Որովհետև առանց երեխայի ընտրության, ստացվում է, որ դու նրան պարտադրում ես նոր լեզուներ: Մեր կրթահամալիրի 30 տարվա փորձը հետևյալն է. մենք տարածաշրջանային լեզուներ ենք դասավանդում՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, հիմա նաև արաբերեն: Եվ ունենք եվրոպական լեզուների ընտրություն՝ իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, բացի այդ պարտադիր համարվող անգլերեն: Մենք երևի պետք է ընդհանրապես Հայաստանում ընտրություն կատարենք, թե որ օտար լեզուն է, որ համարում ենք պարտադիր դպրոցում: Ճնշող մեծամասնության ընտրությամբ դա անգլերենն է, իմ կարծիքով էլ պետք է անգլերենը լինի: Իսկ դրանց զատ մենք տվել ենք ընտրության մեծ հնարավորություն և երեխաների մեծ մասը մի տարածաշրջանային լեզու է ընտրում, և մի եվրոպական լեզու, բացի անգլերենից: Դա շատ լավ  է, որը հաշվի է առնում և ընտանեկան ավանդույթները, և ընտանիքի վերաբերմունքը: Օրինակ, երեխան մի 5 տարի ապրում է Ֆրանսիայում, հետո գուցե Իտալիայում, հետո գալիս է Հայաստան և պարզվում է, որ ինքը հնարավորություն չունի շարունակելու  իր նախընտրած լեզվի ուսուցումը: Այսինքն՝ մենք կարող ենք օտար լեզուների ուսուցման կենտրոններ ստեղծել և հնարվորություն տալ, որ երեխաները իրենց լրացուցիչ կրթությունը շարունակեն այդտեղ, որովհետև ամեն դպրոց չէ, որ կարող է ապահովել դա: Մեր կրթահամալիրը հենց այդ ճանապարհով գնաց, լեզուների ուսուցման կենտրոն ստեղծեց: Սա շատ լավ պատվեր կլինի բուհերի լեզվական ֆակուլտետներ ավարտողների համար, որովհետև շատերը աշխատատեղ չեն ունենում:

Կարծում եք՝ կա՞ պահանջարկ հանության մեջ, որ ադրբեջաներենն ու թուրքերենը ուսուցանվեն, ինչպես օրինակ, այլ օտար լեզուները:

Դուք կարող եք նայել մեր կրթահամալիրի գործունեությունը, և ես բազմիցս ասել եմ, որ դուք չեք կարող մի բան ասել, մի ուրիշ բան անել: Կարող է անգամ սա հերթական սովետական ցուցադրական միջոցառումն է, որովհետև այքան հեշտ չի այսօր թուրքերենի մասնագետ գտնելը: Բացի այդ, թուրքերենի ուսուցման հետ գալու է նաև թուրքական մշակույթը, հայ-թուրքական հարաբերությունները, հանրային կապերը և այլն: Հայ հասարակությունն անպայման պետք է նկատի ունենա հարաբերությունների զարգացման մակարդակը: Դրանց վերաբերյալ թող խոսեն, թող քննարկումներ անեն: Եթե բուհերը դա չեն ուսումնասիրելու, ով է դա անելու: Կամ այսօր հե՞շտ է պարսկերենի ուսուցիչ գտնել: Պետք է մասնագիտական պատրաստվածություն լինի: Պետք է հասկանանք, որ դա անընդհատ գործունեություն է, որտեղ ընդհատում չպետք է լինի:

Դուք նշեցիք, որ ձեր կրթահամալիրում սովորողն ինքն է ընտրում օտար լեզուն: Կա՞ պահանջարկ, օրինակ,  թուրքերենի նկատմամբ:

Իհարկե, կա: Օրինակ, այս տարի հետաքրքրությունը մի քիչ ավելի մեծացել է, քան եղել է անցած տարի: Դա երևում է լեզուն ընտրող սովորողների քանակից: Դա նաև նշանակում է, որ մեզ մոտ ուսուցման դրվածքը մեթոդը լավն է: Որովհետև, կարող ենք բուհական ծրագիրը վերցնենք, տեղափոխենք դպրոց, բայց այդպես չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում