
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արատագնա խաղում 3։1 հաշվով զիջեց շվեյցարական «Բազելին»։ Մեր թիմի կազմում միակ գնդակ խփեց Արտակ Դաշյանը։ Այս խմբի մյուս խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի 0։0 խաղաց Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ։
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի սեպտեմբերի 18-ին Երևանում, մրցելով «Սլովանի» հետ։