Monday, 04 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Այսօր Բազելում․ Ուշագրավ փաստեր «Փյունիկի» մրցակցի մասին․․․

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում այսօր Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Բազելում կհյուրընկալվի այս քաղաքի համանուն թիմին»։ Բուքմեյքերները կարծում են, որ դաշտի տերերն այսօր հեշտությամբ հաղթանակի կհասնեն։ Մասնավորապես, «Բազելի» հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1․15 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 7․2, իսկ «Փյունիկի» հաղթանակը 15 գործակցով։ Այո շվեյցարական թիմը կարգով գերազանցում է «Փյունիկին», բայց․․․։

«Վերլուծել ենք մրցակցի խաղը և հասկացել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Ունենք խաղի մեր ծրագիրը։ Հուսով ենք, որ կստացվի այնպես, ինչպես ծրագրել ենք։ Պետք է շատ կարգապահ լինենք խաղադաշտում, թիմային խաղով կարող ենք առավելություն ունենալ, որովհետև մրցակիցը անհատներով շատ ուժեղ է։Մրցակիցն ունի հարձակման լավ գիծ ու խաղում է կրեատիվ և սուր ֆուտբոլ։ Գտել ենք ինչ-որ հակախաղ մրցակցի ուժեղ հարձակման դեմ, տա Աստված խաղադաշտում ստացվի օգտագործել։ Գիտենք մրցակցի թույլ կողմերը։ Թիմը հոգեբանորեն լավ վիճակում է, լուրջ վնասվածքներ չունենք։ Մեր կազմը լավն է, պատրաստ ենք դուրս գալ խաղադաշտ և ցուցադրել լավ ֆուտբոլ։Ունենք նորեկներ, ովքեր դեռևս լավ մարզավիճակում չեն։ Նրանք լիովին պատրաստ կլինեն հոկտեմբերին։«Բազելը» մեր մրցակիցներից ամենաարագ թիմն է։ Եթե մենք կարծում էինք, որ «Ցրվենա Զվեզդան» արագ թիմ էր, հավաստիացնում եմ ձեզ, այս թիմը ավելի արագ է։ Սակայն նրանք ունեն խնդիրներ։ Շվեցարիայի առաջնությունում անցկացրած 8 խաղում 7 գոլ են բաց թողել։ Պետք է օգտագործենք մրցակցի թույլ կողմերը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Նշենք, որ Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում «Բազելը» 6-րդ տուրից հետո 10 թիմերի պայքարում միայն 8-րդն է։ «Եվրոպա լիգայի խմբային փուլում խաղալու շանս ունեինք, սակայն չստացվեց, բայց սարսափելի ոչինչ չկա, նշանակում է՝ այստեղ ավելի մեծ հնարավորություններ ունենք խմբից դուրս գալու ու ցույց տալու, թե մենք ինչի ենք ունակ։ Խմբում բոլորը թոփ թիմեր են, բայց խմբից դուրս գալու լավ հնարավորություններ ունենք և կփորձենք օգտագործել դա։ Մեր առջև խմբից դուրս գալու առաջադարանք է դրված»,- նշել է «Փյունիկի» պաշտպան Սերգեյ Վակուլենկոն։

Իսկ ինչ է իրենից ներկայացնում «Բազելը»։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի այս թիմի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը 39 միլիոն եվրո է։ Մինչ դեռ «Փյունիկի» խաղացողների տրանսֆերային հանրագումարը կազմում 7․39 միլիոն եվրո ։ «Բազելը» Շվեյցարիայի ամենահաջողակ ակումբներից է։ Այն հաղթել է Շվեյցարիայի առաջնությունը 20 անգամ, որը երկրորդ լավագույն արդյունքն է շվեյցարական ակումբների համար։ «Բազելի» ամենահաջողակ ժամանակաշրջաններից մեկը 1960-ական և 1970-ական թվականներն էին։ 1967 թ.-ից 1980 թ.-ը ընկած ժամանակահատվածում Բազելը 7 անգամ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ 1980-ականներին «Բազելում» սկսվեցին բարդ ժամանակներ։ Նրանք երկար ժամանակ չխաղացին եվրոպական առաջնություններում, իսկ 1987 թվականին դուրս մնացին երկրորդ դիվիզիոն։ 2000-ական թվականներին «Բազելը» վերադարձավ Շվեյցարիայի բարձրագույն դիվիզիոն՝ 2002 թվականին հաղթելով Շվեյցարիայի առաջնությունը 22 տարվա մեջ առաջին անգամ։ Հետագա 13 մրցաշրջաններում ակումբը հաղթեց առաջնությունը ևս 9 անգամ։ Բացի դրանից «Բազելը» նաև 12 անգամ հաղթել է Շվեյցարիայի գավաթը։ 1999-2000 մրցաշրջանից հետո ամեն մրցաշրջանում «Բազելը» մասնակցել է եվրագավաթների խաղարկություններին։ 2001-2002 մրցաշրջանում «Փյունիկի» մրցակիցը դուրս է եկել Ինտերտոտո գավաթի եզրափակիչ, սակայն պարտվել է անգլիական «Աստոն Վիլլային»։ 2002-2003 մրցաշրջանում «Բազելը» դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի երկրորդ խմբային փուլ։ 2005-2006 մրցաշրջանում հասել են ՈՒԵՖԱ Գավաթի քառորդ եզրափակիչ։ «Բազելը» Չեմպիոնների Լիգայում ամենաշատ մրցաշրջաններ անցկացրած շվեյցարական թիմն է՝ 7 մրցաշրջան։

Այն նաև միակ շվեյցարական ակումբն է, որը որակավորվել է միանգամից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ՝ առանց որակավորման փուլի։2011-2012 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելուց հետո «Բազելը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Այստեղ մրցեց Գերմանիայի չեմպոին «Բավարիայի» հետ՝ առաջին խաղում հաղթելով 1։0 հաշվով, իսկ երկրորդ խաղում՝ պարտվելով 0-7 հաշվով։ 2012-2013 մրցաշրջանում «Բազելը» դուրս եկավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Լոնդոնի Չելսիին։ 2014-2015 մրցաշրջանում Բազելը հաղթահարեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը՝ առաջ անցնելով «Լիվերպուլից», սակայն 1/8 եզրափակչում պարտվեց Պորտուին։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ «Փյունիկը» մրցելու է ավանդույթներով հարուստ բավական ուժեղ թիմի հետ։ «Բազելի» գլխավոր մարզիչը նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Ալեքսանդր Ֆրեյն է, որը փայլուն ելույթներով աչքի է ընկել Շվեյցարիայի ազգային հավաքականում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում