Ալբանիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդի Ռամանը։ Վարչապետն ասել է, որ հուլիսի 15-ին Ալբանիայի կառավարության էլեկտրոնային ենթակառուցվածքը ենթարկվել է ուժեղագույն կիբեր-հարձակման։
«Հասցվել է որոշակի վնաս, որն արդեն վերացվել է, և հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե ում կողմից է կատարվել հարձակումը։ Տիրանա են ժամանել գործակալությունների ներկայացուցիչները, որոնց հետ Ալբանիան համագործակցում է կիբեր-ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Պարզվել է, որ կիբեր-հարձակումը կատարվել է ոչ թե անձի կամ քրեական խմբի կողմից, այլ՝ Իրանի»,- հայտնել է Ալբանիայի կառավարության ղեկավարը։
Ալբանիայի վարչապետը հիշեցրել է Իսրայելի, Կիպրոսի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի վրա Իրանի կիբեր-հարձակումների մասին։ Ռաման ընդգծել է, որ Իրանում Ալբանիայի դեսպանատան բոլոր աշխատակիցները պետք է մեկ օրվա ընթացքում լքեն երկիրը: