Ռուսաստանը կարող էր Հյուսիսային Կորեայից միլիոնավոր հրթիռներ և հրետանային արկեր ձեռք բերել, սակայն ԱՄՆ-ն դեռևս ապացույցներ չունի, որ այդ զենքն օգտագործվում է մարտի դաշտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
«ԱՄՆ կարծիքով՝ մատակարարումները ներառում են միլիոնավոր հրթիռներ և հրետանային արկեր։ Սակայն ոչ մի ապացույց չկա այն մասին, որ ձեռքբերման գործընթացն ավարտվել է, և այդ զենքը սկսել են օգտագործել դաշտային պայմաններում»,- հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ «Այս գնումը վկայում է այն մասին, թե որքան «անհուսալի և անօգնական» է Ռուսաստանի վիճակն Ուկրաինայի հետ հակամարտությունում»,- կարծում է Քիրբին:
Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնում Չինաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման նշաններ չեն տեսնում: