Thursday, 30 11 2023
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը
Հայաստանին մերժելու և Ռուսաստանի հավաքականն ընտրելու «խերը»
Արոնյանի անկումը ԱՄՆ-ի դրոշի ներքո․ Նոր սուպերգրոսմայստեր հայկական շախմատում
Հայաստանի հավաքականի արժեքն այսօր․ Որքան ենք զիջում Վրաստանին
Ինչու Մխիթարյանը չշնորհավորեց Հայաստանի հավաքականին…

Երբ գալիս է սեպտեմբերը․ Համալրումներ և փորձություն «Փյունիկի» համար

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին խաղում վաղը Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալվի շվեյցարական «Բազելին»։ Հիշեցնենք, որ մեր թիմը H ենթախմբում է, որտեղ ընդգրկված են նաև Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը» և Սլովակիայի չեմպիոն «Սլովանը»։ Վերջին օրերին մեր թիմը մի քանի լուրջ համալրումներ ունեցավ։ Թիմին է միացել 32-ամյա հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին: Սպիրովսկին նախկինում հանդես է եկել հյուսիսմակեդոնական «Պելիստերում», «Ռաբոտնիչկիում», «Վարդարում», սերբական «Բորաց Չաչակում», բուլղարական «Բերոեում», հունգարական «Ֆերենցվարոշում», իսրայելական Թել Ավիվի «Հապոելում», կիպրոսյան «ԱԵԿ Լառնակայում» և ուկրաինական «Մարիուպոլում»։ Նրա վերջին թիմը եղել է հունգարական ՄՏԿ-ն։

Նշենք, որ Սպիրովսկին խաղացել է իր երկրի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2011թ․-ից հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում և անցկացրած 52 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կազմում և մասնակցել է խմբային փուլի` Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպմանը։ Թիմին է միացել նաև 29-ամյա ուկրաինացի հարձակվող Ռոբերտ Գեգեդոշը:Գ եգեդոշը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Մետալիստ-2»-ում, «Կրեմինում», «Պոլյանայում», «Մինայում», «Մետալիստ-1925»-ում, «Վերեսում» և «Պերեմոգայում»։Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը լեհական «Գուռնիկ Պոլկովիցեն» էր: «Փյունիկին» է միացել նաև վարձավճարով ԲԿՄԱ-ում ելույթ ուենցած 20-ամյա կիսապաշտպան Գրենիկ Պետրոսյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Վերջինս ելույթ էր ունենում Երևանի «Ալաշկերտում»։

Չմոռանանք, որ «Փյունիկը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» արգելը չհաղթահարեց մասնավորապես կադրային խնդիրների պատճառով։ «Փյունիկի» ղեկավարությունը իրականացնելով սեկեկցիոն աշխատանք փորձում է կարգավորել իրավիճակը։ Մեր չեմպիոնը պայքարելու է միանգամից երկու ֆրոնտում՝ Հայաստանի առաջնությունում և Կենֆերենցիաների լիգայում։ Առանց երկար պահեստայինների նստարանի ուղղակի անիմաստ կլինի բարձր արդյունք ակնկալել «Փյունիկից»։ Չմոռանքն, որ անցյալ տարի կադրային խնդիրների պատճառով Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ձախողվեց Կոնֆերենցիաների լիգայում ինչպես նաև կտրուկ անկում ապրեց Հայաստանի առաջնությունում։ «Սեպտեմբեր ամիսը շատ դժվար է լինելու մեզ համար, քանի որ մեզ մոտ ավարտվում է սելեկցիոն գործընթացը և արդեն պետք է վերջնականապես կառուցենք թիմը, լավ մարզավիճակ ձեռք բերենք, որպեսզի կարողանանք հաջող ելույթներ ունենալ մի քանի ճակատներով։ Ես չեմ ցանկանում, որ մենք սեպտեմբերին միավորների անտեղի կորուստներ ունենանք։ Ինձ թվում է՝ մեր թիմը հատկապես վերջին շրջանում լավ համալրումներ ունեցավ։ Սեպտեմբեր ամիսը շատ կարևոր է և պետք է լավ աշխատենք, որպեսզի կորուստներ չունենանք։ Ես համոզված եմ, որ արդեն հոկտեմբերին և նոյեմբերին մենք բոլորովին այլ թիմ կունենանք»- VBET Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Լեռնային Արցախի» հետ հանդիպումից հետո ասել էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Այո «Փյունիկին» այսօր գտնվում է կարևոր մի հանգրվանում։ Սեպտեմբերին Մելիքյանի թիմն անցլ է կացնելու չորս հանդիպում, որոնցից երկուսը՝ եվրագավաթային։ Սեպտմբերի 15-ին մեր չեմպիոնը Երևանում հյուրընկալելու է «Սլովանին»։ Հայաստանի առաջնության շրջանակներում էլ «Փյունիկը» խաղալու է ԲԿՄԱ-ի և «Ուրարտուի» հետ։ Սա լուրջ փորձություն պետք է համարել «Փյունիկի» համար։ Ինչ խոսք առաջիկա հանդիպումներից առավել կարևոր են եվրագավաթային մրցավեճերը։ «Փյունիկը» հայտնվել է այնպիսի ենթախմբում, որտեղ կարելի է պայքարել Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակչի ուղեգրի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում