Ամերիկյան տիեզերական գործակալության (NASA) տեղեկություններով՝ հավանական է, որ այս նոյեմբերին տիեզերագնացները ստիպված կլինեն լքել Միջազգային տեիզերական կայանը (ՄՏԿ): Դա տեղի կունենա այն դեպքում, եթե ռուսական «Սոյուզ» տիեզերական հրթիռների թռիչքները դադարեցվեն անցած շաբաթ «Պրոգրես» տիեզերական հրթիռի կործանման պատճառով:
«Սոյուզը» ՄՏԿ պետք է տեղափոխեր տիեզերակայանի համար նախատեսված պահեստամասեր, ինչպես նաև տիեզերակայանի նոր անձնակազմին, իսկ այնտեղ գտնվող անձնակազմը նույն սարքով պետք է վերադառնար Երկիր: Երեք տիեզերագնացներ պետք է վերադառնային հաջորդ շաբաթ, սակայն նրանց վերադարձը հետաձգվել է անորոշ ժամանակով: