Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Ճիշտ ժամանակն է պետական պարտքի մի մասը վերադարձնել, ոչ թե նոր պարտք վերցնել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը

Տարվա սկզբից Հայաստանի պետական պարտքն ավելացել է շուրջ կես մլն դոլարով, սակայն արտաքին պարտքը նվազման միտում է դրսևորել: Հուլիսի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 974 մլն 112 հազար դոլար, հունիսի համեմատ աճել է 42 մլն 316 հազար դոլարով: Պետական պարտքի ցուցանիշի շարունակական աճն ինչո՞վ է պայմանավորված, ինչպես եք գնահատում ստեղծված վիճակը:

Այս պահին, տարվա սկզբի համեմատ դոլարի արժեքն ավելի ցածր է: Այս պահին դոլարը 410 դրամ է, իսկ տարվա սկզբին 480 էր: Սա շատ լավ ժամանակահատված է արտաքին պարտքը մարելու համար, որովհետև պարտքի գինը դրամով իջել է:

ՀՀ կառավարությունը պարտքն օգտագործում է հիմնականում ենթակառուցվածքները, ճանապարհները, այդ թվում Հյուսիս-Հարավը կառուցելու համար: Նաև պարտքի մի մասն օգտագործում է այլ ենթակառուցվածքային և ներդրումային նախագծերում:

Փաստորեն եվրոյի և դոլարի արժեզրկումն ազդեցություն ունեցե՞լ է մեր պատքի մեծության վրա:

Իհարկե, ունեցել է, որովհետև այս պահին պարտքի սպասարկման գումարն ավելի ցածր է, քանի որ եվրոն ու դոլարը արժեզրկվել են դրամի հանդեպ: Դրամով պարտքը 15 և ավելի տոկոսով նվազել է տարվա սկզբի համեմատ: Նաև պետք է նշել, որ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, ԵԱՏՄ անդամ պետությունների արտաքին պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը, իսկ մենք դրա շեմին ենք: Քանի որ փոխարժեքի փոփոխություններ կան, իմաստ ունի վերաիմաստավորել այդ ոլորտը և պարտքի մի մասը վերադարձնել, այլ ոչ թե նոր պարտք վերցնել, պարտքի մասնաբաժինը մեծացնել:

Վտանգներ կա՞ն պարտքի մեծացումից ու ընդլայնումից:

Իհարկե, որոշակի մտահոգություններ կան, որովհետև պետական պարտքն այս պահին վերցնում են Հայաստանի զարգացման համար և, բնականաբար, պետք է վճարեն մեզնից հետո եկողները, մեր երեխաները: Եվ եթե պետական պարտքը ճիշտ չի օգտագործվում և կան կոռուպցիոն ռիսկեր, ապա զարգացում չի լինի և այդ պարտքի ծանրությունն ամբողջությամբ կմնա մեր երեխաների վրա: Պետք է արդյունավետ օգտագործել պետական պարտքը, այսինքն պարտքից եկած գումարները ծախսել ենթակառուցվածքների ստեղծման համար՝ առանց կոռուպցիոն ռիսկերի:

Պարոն Թավադյան, Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտներն աճել են 155,7 տոկոսով: Ինչպե՞ս եք սա գնահատում և ինչո՞վ է այս աճը պայմանավորվոծ, կրկին ռուս-ուկրաինական պատերազմո՞վ:

Այս, սակայն այստեղ նոր հանգամանք կա. երբ ՀՆԱ/տրանսֆերտներ հարաբերակցությունը նայենք, ապա ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013 թվականին, երբ այդ ցուցանիշը եղել է 18 տոկոս: Այդ ցուցանիշը հիմնականում պայմանավորված է եղել «խոպան» գնացողներով, որոնք հիմնականում Ռուսաստանից Հայաստան փող են ուղարկել իրենց հարազատներին: Այդ ցուցանիշը 2021-ին իջել էր մինչև 9,5 տոկոս, այսինքն այս տարիների ընթացքում «խոպան» գնացող մարդկանց քանակը քչացել է: Այս տարի տրանսֆերտների նման աճը, հիմնականում, պայմանավորված է ոչ թե ՀՀ քաղաքացիների «խոպան» գնալով, այլ հակառակը՝ ՌԴ քաղաքացիների Հայաստանում հաստատվելով և իրենց հետ գումարային միջոցներ բերելով՝ այստեղ տներ և այլ միջոցներ ձեռք բերելու նպատակով:

Սա դրակա՞ն է ազդում տնտեսական զարգացման ու տնտեսական աճի վրա:

Իհարկե, երկարաժամկետ առումով էլ սա դրական է: Տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճը հիմնականում դրանով է պայմանավորված, որ նոր մտավոր ուժ, նոր գումարներ, նոր ներդրումներ են եկել Հայաստան՝ ռուսական կապիտալի տեսքով: Ճիշտ է, հասարակ քաղաքացիների համար առաջին հայացքից սա կարող է ոչ նպաստավոր լինել, որովհետև շուկայում թանկանում է անշարժ գույքը, սակայն ժամանակի ընթացքում այս նոր կապիտալը նաև ձեռքից ձեռք անցնելով հասնելու է նաև իրենց գրպաններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում