Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Մեկնարկում են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Այս տարի լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը։ Սեպտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի մյուս անդամներից հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Մաեստրոն բացառիկ էր իր հիշողությամբ, երաժշտության իր իմացությամբ, քաղաքացիական խիզախումներով, անմիջականությամբ, աշխարհի հանդեպ բաց լինելով: Նա քիչ արվեստագետներից էր, որ լիարժեքորեն ընդգրկված էր միջազգային երաժշտական կյանքում. աշխատել է 100-ից ավելի նվագախմբերի հետ և արժանացել ամենաբարձր գնահատանքի,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել,- շատ եմ ցանկանում, որ 100-ամյակը լինի ոչ միայն Օհան Դուրյանի հիշատակի հանդեպ մեր հարգանքի դրսևորումը, այլև ուղերձ, որ մենք ավելի ուշադիր լինենք մեր մեծանուն արվեստագետների հանդեպ, գնահատենք նրանց ըստ արժանվույն»:

Արա Խզմալյանը նաև երախտագիտություն է հայտնել Վահան Վարդապետյանին՝ որպես հիշատակի հանդեպ խոնարհումի օրինակ: Ըստ նախարարի տեղակալի՝ Վարդապետյանը եղել է Օհան Դուրյանի նեցուկը նրա կյանքի ամենաբեկումնային պահերին:

Ըստ աղբյուրի՝ Վահան Վարդապետյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ընթացքը, ծրագիրը: Նախապատրաստվել է 4 տարի առաջ և գաղափարը խրախուսվել է Կառավարության կողմից:

«Սեպտեմբերի 8-ին՝ Օհան Դուրյանի ծննդյան օրը՝ ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի մաեստրոյի հիշատակին: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, նախատեսվում է աննախադեպ անակնկալով համերգ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա շքեղ հանդիսություն. Կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամ, որի շնորհանդեսն է լինելու, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «Հայ փոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝Վահան Վարդապետյանը հայտնել է նաև, որ Ֆրանսիայում Տեսալսողական միջազգային կազմակերպությունը թողարկում է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր:

«Գետիկ Բաղդասարյանը կերտում է Դուրյանի արձանը, որը պետք է տեղադրվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ազատության հրապարակի հարակից տարածքում:

«Նա իր ժողովրդի հետ էր մինչև կյանքի վերջին օրը, վերջին շունչը՝ հենց Ազատության հրապարակում, ուստի շատ խորհրդանշական է արձանի՝ այդ հատվածում տեղադրումը»,- ասել է Վարդապետյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը կիսվել է մաեստրոյի մասին իր հիշողություններով՝ նշելով. «Հուզիչ պատասխանատվություն է ղեկավարել Օհան Դուրյան բացառիկ արվեստագետին նվիրված համերգը: Անդադար մտածում եմ՝ եթե ներկա լիներ, ինչ կասեր: Նա իր սեփական ոճն ուներ, որը, սակայն, քեզ երբեք չէր պարտադրում»:

Նշենք, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված է Օհան Դուրյանի հոբելյանին»,- հայտնում են նախարարությունից՝ հավելելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնալու է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Առաջին հերթին արխիվային բացառիկ տեսանյութեր են հրապարակվելու, երկրորդ՝ Ստաս Նամինի 2006 թ. Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը մշակվում է և թարգմանվում հայերեն: Այն եթեր դուրս կգա նոյեմբերի վերջին: Եվ երրորդ՝ 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն կհեռարձակվեն:

Հայաստանի հանրային ռադիոընկերությունը ևս Օհան Դուրյանին վերաբերող հարուստ նյութ ունի: Նրա ձայնագրությունների մեծամասնությունը գտնվում է հանրային ռադիոընկերությունում: Դրանք թվայնացվել են և արդեն հասանելի են լայն հանրությանը: Ըստ գործադիր տնօրենի՝ Գարեգին Խումարյանի՝ շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:

Նշվում է, որ Օհան Դուրյան արվեստագետին բարձր է գնահատել նաև հոբելյանական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ որպես բացառիկ ազնիվ մարդու և քաղաքացու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում