Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Երևանը կհյուրընկալի փառատոնների եվրոպական ասոցիացիայի 70-րդ ամյակի գագաթնաժողովը

Փառատոնների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ ամյակին նվիրված Արվեստների փառատոնների 2022թ. գագաթնաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 12-15-ը Երևանում։ Միջոցառումն այս անգամ կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից։

««Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը և մեր բոլոր գործընկերները՝ մշակութային հաստատությունները, արվեստի վայրերը, արվեստագետները թե՛ քաղաքից, թե՛ մարզերից, մեծ անհամբերությամբ սպասում են միջազգային պատվիրակներին և բաց չեն թողելու նրանց անձամբ հանդիպելու այս հնարավորությունը»,- ասել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։

Գագաթնաժողովի չորս օրերի ընթացքում սպասվում է Ready, steady, join us: 70 Years-On խորագիրը կրող հանդիպումը, որը կնվիրվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ 70-ամյակի օրակարգին և «Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։

«Ready, steady, join us: 70 Years-On» խորագիրը կրող հանդիպումը նվիրված է Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ 70-ամյակի օրակարգին և «Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։

«Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնությունը մշակվել է 7 առաջատար քաղաքների՝ Բելգրադի, Բերգենի, Էդինբուրգի, Գենտի, Կրակովի, Լեուվարդենի և Լյուբլյանայի կողմից։

«Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքի նպատակն է խթանել փորձի փոխանակման գործընթացի փառատոների և այն տեղական համայնքների միջև, որոնք ցանկանում են կապել և ինտեգրել իրենց անունն ու քաղաքականությունը այս հզոր մշակութային միավորների հետ: Հիմնադիր 7 քաղաքները մանրամասն ներկայացնելու են «Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքի բազմազան կիրառություններն ու առավելությունը, որոնք փորձարկվել են վերջին 6 ամիսների ընթացքում։ Նախքան ստորագրման արարողության մեկնարկը՝ նախաձեռնությանը միանալու են նաև Եվրոպայի և իր սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ այլ քաղաքներ:

Մոտ 45 երկիր ներկայացնող 120 փառատոնների առաջնորդներ և այլ շահագրգիռ կողմեր հանդիպելու են Արվեստների փառատոնների գագաթնաժողովի ընթացքում կիսվելու իրենց մտքերով, մտահոգություններով, կարիքներով և գեղարվեստական առաջարկներով։ Փառատոնների եվրոպական ասոցիացիայի պատվիրակները հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու ծառայել անդամ երկրների արվեստագետներին։

Հանդիպմանը մասնակցելու են նաև Եվրոպայի ամենահին և ամենախոշոր փառատոններից Հոլանդիայի փառատոնը, Էդինբուրգի միջազգային փառատոնը, Շլեսվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոնը, Ֆլանդրիայի փառատոնը, ԲՈԶԱՐ-ը, Գդանսկի շեքսպիրյան փառատոնը և այլոք։

Այս տարվա գագաթնաժողովի շրջանակներում մշակվելու է նոր մոտեցում փառատոնային աշխարհին արվեստի և մշակույթի ոլորտում իր ուրույն տեղը հաղորդելու համար։ Սա հնարավորություն կտա փառատոններին կյանքի կոչելու իրենց կարևոր առաքելությունը որպես կենսական դերակատարներ գեղարվեստական և հանրային կյանքում։ Միջոցառմանը մասնակցելու են նաև տարբեր քաղաքների քաղաքապետեր, բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ և այլ շահակիցներ՝ միավորվելու արվեստի և արվեստի փառատոնների զորեղ ուժի շուրջ և հնարավորություն տալու Եվրոպայի քաղաքացիներին իրենց դերակատարությունն ունենալու Եվրոպայի և ողջ աշխարհում դրա դիրքի առաջխաղացման գործում։

Արվեստների փառատոնների գագաթնաժողովի ծրագրով նախատեսված են նաև մի շարք մշակութային և գեղարվեստական միջոցառումներ Երևանում: Մատենադարանում հյուրերը կտեսնեն համաշխարհային մատենագրության կարևորագույն հավաքածուներից մեկը։ Կազմակերպվելու են նաև համերգային միջոցառում։ Սեպտեմբերի 12-ին Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով պաշտոնապես կտրվի գագաթնաժողովի բացումը։

Ծրագրով նախատեսվում է էքսկուրսիաներ Երևանի ա տեսարժան վայրերով,այց Ծիծեռնակաբերդ Ցեղասպանության հուշահամալիր: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը նվիրված կլինի նաև խաղաղության և համերաշխության կարևորությանը։

Փառատոնների եվրոպական ասոցիացիան (EFA) արվեստների փառատոնների եվրոպական ցանցն է։ 1952 թվականից ի վեր այն համախմբել է փառատոնների հեղինակների ամբողջ աշխարհից՝ հարթակ դառնալով անդրազգային մակարդակում փորձի փոխանակման և համագործակցության, ինչպես նաև տեղական, ազգային և եվրոպական մակարդակներում քաղաքական երկխոսության մեջ արվեստին ու արվեստի փառատոններին նոր ձայն հաղորդելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում