Չինաստանի Սիչուան նահանգում երեկ տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի։ Ցնցումները գրանցվել են Գարդզե-Տիբեթի ինքնավար օկրուգի արևմուտքում: Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Լուդին գավառից 39 կմ հեռավորության վրա: Տիբեթի ինքնավար օկրուգում զոհվել է 37 մարդ, հարևան Յաան քաղաքում՝ 28 մարդ, 12 մարդ անհետ կորած է համարվում:
Այսպիսով, երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի, մոտ 250 մարդ վիրավորվել է։ Զգալի վնաս է հասցվել տարածաշրջանի ենթակառուցվածքներին։ Երկրաշարժից հետո գրանցվել է 3-4,2 բալ ուժգնությամբ 10 հետցնցում։