Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Կադիրովը փոշմանել է. ինչ է կատարվում Պուտինի շուրջ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը իր Տելեգրամ ալիքով հերքել է «անժամկետ արձակուրդ» գնալու իր իսկ հայտարարությունը, ասելով, թե փոշմանել է և իրեն չի համարում այդ պաշտոնին չափիզ շատ մնացող: Կադիրովը օրեր առաջ գրել էր, թե պատրաստվում է հեռանալ: Նրա այդ գրառումը թե Ռուսաստանում, թե ՌԴ սահմաններից դուրս՝ այդ թվում Հայաստանում, տվել էր մի շարք դատողությունների, դիտարկումների առիթ, թե «առնետները փախչում» են խորտակվող նավից, և այլն, և այլն:

Պետք է նկատել, որ Չեչնիայի նախագահը ռուսական ներքին հիերարխիայում ունի այնպիսի դերակատարում, որ նրա հայտարարությունն իրապես կարող էր արժանանալ մեծ ուշադրության և տալ ամենատարբեր գնահատականների կամ ենթադրությունների առիթ, այդ թվում այն մասին, որ հնարավոր է Պուտինի համակարգը ճաք է տալիս և սկսում է քանդվել ուկրաինական պատերազմի հետևանքով: Առավել ևս, որ Կադիրովը առանցքային դեր էր ստանձնել նաև պատերազմի քարոզչական շրջանակում: Ի դեպ ուշագրավ է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ նա կարծես թե «քաշվել» է հետին պլան:

Բոլոր դեպքերում, գրառումն իրապես արտառոց էր, և ահա՝ Կադիրովն ինքը հերքում է և հայտարարում, որ համարում էր, թե ինքը երկարակյաց պաշտոնյա է և չափից շատ է նստել, բայց հետո պարզել է, որ ինքն այնքան էլ երկարակյաց չէ. իր պաշտոնին է 15 տարի, մինչդեռ ռեգիոնալ ղեկավարի պաշտոնի «ռեկորդը» 27 տարին է և Կադիրովը հայտարարել է, որ որոշել է հասնել և գերազանցել այդ ռեկորդը: Նա հայտարարել է, թե հեռանալը կլիներ անպատասխանատու, քանի որ ժողովուրդը վստահել է իրեն: Արդյո՞ք Կադիրովի այսպես ասած առաջին գրառումն արվել է «ոչ սթափ» վիճակում և նրան «սթափեցրել» է Կրեմլը, հրահանգելով հրաժարվել հեռանալու մտքից, ռուսական վերնախավի շուրջ տարաբնույթ ինտրիգային դիտարկումների և մտորումների ծավալումը կանխելու համար, որը կարող էր իրապես լինել ռուսական իշխանական համակարգը քայքայող երևույթ: Թե՞ Կադիրովն ինքն ունի դժգոհություններ Պուտինից, ինչի համար էլ որոշել է դիմել «քաղաքական շանտաժի»՝ ինչ-ինչ հարցերում «առևտուր» անելու համար:

Կամ, հնարավոր է, որ «կադիրովյան հնարքով» Կրեմլն է փորձել այսպես ասած ներիշխանական շքախմբի տրամադրությունները, Պուտինի համար վստահելի անձի միջոցով ստուգել մնացյալ ռեգիոնների ղեկավարներին կամ հենց անմիջապես Մոսկվայում գտնվող տարբեր ֆիգուրներին: Բոլոր դեպքերում, կասկածից վեր է, որ տեղի ունեցածը «սովորական» կամ «շարքային» դրվագ չէ և թերևս խոսում է ռուսական իշխող վերնախավում առկա որոշակի բարդ և բազմաշերտ խմորումների մասին, որոնք պայմանավորված են այն վա-բանկ խաղով, որ Պուտինը սկսել է Ուկրաինայում: Ռուսական վերնախավում այդօրինակ տրամադրությունների և ներիշխանական հարաբերությունների որոշակի տրանսֆորմացիոն տրամաբանության անխուսափելիության մասին խոսել եմ բազմիցս՝ թե ուկրաինական արշավից առաջ, թե առավել ևս ռազմարշավի մեկնարկից հետո: Դրանք չեն սահմանափակվելու ՌԴ սահմաններում և իրենց դրսևորումն են ունենալու ՌԴ համար կենսական համարվող գոտիներում, այլ կերպ ասած՝ հետխորհրդային տարածության մի զգալի մասում, և այդ թվում մասնավորապես հայկական քաղաքական միջավայրում, ընդ որում ամենևին ոչ միագիծ տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում