ԱԺ մեր հանձնաժողովում զինծառայության մասին օրենքի նախագիծը չի քննարկվել, հուսով եմ առաջիկայում կքննարկվի, լուրջ քննարկում կլինի, տարբեր կարծիքներ կլինեն, և կգանք մի կարծիքի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ անդրադառնալով նախագծին, որով հնարավորություն է ստեղծբվում, որ 4,5 ամիս ծառայությունից հետո, անձը կարող է 24 մլն դրամ վճարելուց հետո ազատվել զինծառայությունից:
«Իմ անձնական կարծիքն այն է, որ ժամանակից շուտ է արվել սա: Այսօր դրա ժամանակը չէր: Երբ մեր բանակը կձևավորվի, երբ կլինենք այն փուլում, որ գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակ, այդ ժամանակ նոր կարելի էր սա անել: Այսօրվա դրությամբ վաղաժամ է: Այստեղ գալիս է հարուստների հարց: Նրանք այն ժամանակ էլ չէին ծառայում, տարբեր ճանապարհներով խուսափում էին: Հիմա կարծես օրինականացնում ենք, զատում ենք այն մարդկանց, որոնք կարող են չծառայել»,-ասաց նա: