Monday, 11 12 2023
Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Մխիթարյանին վերադարձնելը. Օզբիլիզ
14:56
Օզբիլիս. կնոջս ասել եմ՝ «չեմոդանները» հավաքած պահի, չըտնրվելու դեպքում
Սպերցյանի ակնարկը․ «Յուվենտուսը» բանակցու՞մ է «Կրասնոդարի» հետ
ՀՖՖ-ի վերջին հույսի որոշումը․․․
Սևիկյանը բացեց փակագծերը․ Ինչու են հայերը հրավիրվում Ռուսաստանի հավաքական
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք

Իսկ Սպերցյանը․ Կեղծ, մանիպուլյատիվ օրակարգ Զախարյանի շուրջ․․․

Ռուսական լրատվամիջոցները այսօր տեղեկություն են տարածել, որ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» հետաքրքրված են Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ Նշվում է, որ իսպանական ակումբների սկաուտները հետեւում են 19-ամյա հայազգի ֆուտբոլիստի խաղին եւ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են առաջարկ անել «Դինամոյին»։ Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Չելսին» մտադիր էր ձեռք բերել Զախարյանին, սակայն կրկին ռուսական ԶԼՄ-ների համաձայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքով բանկային փոխանցում կատարել չէր կարողացել։ Զախարյանը հաստատել էր, որ բանակցել է «Չելսիի» ներկայացուցիչների հետ եւ համաձայնություն տվել տեղափոխությանը։ «Չեմ տխրել, որ գործարքը տեղի չունեցավ։ Այո մի քիչ նեղստրեցի, ինչը նորմալ է, բայց կյանքը շարունակվում է, ես գործող պայմանագիր ունեմ և շարունակելու եմ խաղալ»,- նշել էր Զախարյանը։ Վերջինս մեկնաբանել էր նաև այն լուրերը, թե եվրոպական գրանդ ակումբ տեղափոխվելու համար հնարավոր է, որ ՌԴ քաղաքացիությունը փոխվի հայկականով: «Դրանք պարզապես խոսակցություններ են։ Ես չեմ պատրաստվում փոխել քաղաքացիությունը, ես պարզապես ցանկանում եմ խաղալ թոփ ակումբում»,-նշել է նա։

Նշենք, որ Զախարյանի հետ բանակցությունների և հնարավոր տեղափոխության մասին լոնդոնյան թիմը որևէ տեղեկություն չէր տարածել։ Մասնավորապես, անգլիական ակումբը մի քանի անգամ ուղղակի չէր մեկնաբանել մամուլում տարաված տեղեկությունները։ Ռուսական մամուլը գրում էր, որ Չելսին» Մոսկվայի Զախարյանին առաջարկել էր 7 տարվա պայմանագիր մոտ 1․5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները գրեթե ավարտված են և մինչև օգոստոսի վերջ գործարքը կկայանա։ «Չելսին» 15 միլիոն եվրո էր առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։ Վերջինս զարգացումներից հետո հարց է ծագում, արյդո՞ք ձախողված գործարքից հետո եվրոպական մյուս թոփ ակումբները կփորձեն ձեռք բերել Զախարյանի տրանսֆերը։ Եվ ընդհանչապես, արդյո՞ք «Ռեալը» և «Բարսելոնան» հետարքրված են այս ֆուտբոլիստով։ Եթե անկեղծ լինենք, ապա պետք է ընդունենք, որ «Չելսի» տեղափոխության մասին և գործարքի մասին տեղեկությունները այնքան էլ լուրջ չէին թվում։ Ինչո՞ւ պետք է «Չելսին», «Ռեալը» կամ «Բարսելոնան» պայքարեն Զախարյանի տրանսֆերի համար։ Ի՞նչով է Զախարյանն աչքի ընկել ընթացիկ մրցաշրջանում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 առաջնությունում Զախարյանը անց է կացրել 7 հանդիպում և խփել ընդամենը մեկ գնդակ։ Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում Զախարյանը անց է կացրել 4 հանդիպում և ոչնչով աչքի չընկել։ Արդյո՞ք նման արդյունք ցույց տված հարձակվողական ոչի կիսապաշտպանը կարող է հավակնել խաղալու եվրոպական թոփ ակումբում։

Պատասխանը պարզ է։ Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրարդ Սպերցյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում արդեն խփել է 7 գնդակ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Զախարյանը մշտապես տեղ է գտնում Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականում և իսկապես գտնվում է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Իսկ ինչու Էդուրդ Սպերցյանի շուրջ ռուսական լրատվամիջոցները նման աժիոտաժ չեն ստեղծում։ Պատասխանը պարզ է, Սպերցյանը ելույթ չի ունենում Ռուսաստանի ազգային հավաքականում։ Ի տարբերություն Զախարյանի, Սպերցյանը ընտրել էր իր հայրենիքի ազգային թիմը։ Հաշվի առնելով վերջին զարգացումները Զախարյանի ելույթները ընթացիկ առաջնությունում, հիմքեր կան պնդելու, որ Մոսկվայի «Դինամոյի» խաղացողի շուրջ ռուսական լրատվամիջոցները ստեղծել են կեղծ օրակարգ։

Ավելի սույգ ռուսները մանիպուլյատիվ միջոցներով ուզում են ցույց տալ, որ իրենց երկրի ազգային թիմի հարձակվողին ցանկանում են ձեռք բերել «Չելսին», «Բարսելոնան», «Ռեալը» և այլ գրանդակումբեր։ Թե իրականում, որ թիմերն են ցանկանում ձեռք բերել Զախարյանին և որ ակումբում կհայտնվի ռուսաստանցի ֆուտբոլիստը ցույց կտա ժամանակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում