ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Օրվա ընթացքում նախատեսված են նաեւ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները արտասահմանյան առաջնորդների հետ, որոնք հրավիրվել են համաժողովին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
Նրա խոսքով՝ Մեր պետության ներկայությունը հեռավոր մի վայրում այդ հավաքույթին կդառնա ռուսական պրոպագանդայի նյութ:
Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանը պետք է հստակ ասի՝ մեզ պետք է են այլ պարտնյորներ․ «Հայաստանը պետք է մատչելի ռուսերենով, բաց ճակատով հասկացնի՝ մեզ պետք են այլ պարտնյորներ: Աքցանը, որը կախված է մեր վզից, պետք է ազատվել»: