Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այն տևել է 1 ժամ 50 րոպե: Այս մասին Ուկրաինայի նախագահը գրել է Twitter-ի իր էջում: Նշելով, որ բանակցություններն անցել են առարկայական՝ Զելենսկին ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է ռազմաճակատում վերջին իրադրության մասին:
«Ես նախագահ Մակրոնին տեղեկացրել եմ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարի ընթացքի մասին։ Խոսեցինք Ֆրանսիայի կողմից համակարգված լրացուցիչ պաշտպանական աջակցության մասին։ Նաև կարծիքներ են փոխանակվել Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության արդյունքների վերաբերյալ»,- գրել է Զելենսկին։