Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոստանայի մարզում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Բնակավայրերում բռնկված հրդեհի օջախները մարվել են, հրդեհների վերացման աշխատանքներում ներգրավվել են զինվորականներն ու Ազգային գվարդիան: Ամբողջությամբ այրվել է մի քանի գյուղերի մոտ 100 շինություն։
Հրդեհներն ակտիվացել են շոգ եղանակի և ուժեղ քամու հետևանքով։