Եվրահանձաժողովը (ԵՀ) եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր՝ Կիեւին 500 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ: Սեպտեմբերի 5-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:
«Եվրահանձնաժողովը եւ Ուկրաինան այսօր ստորագրեցին բյուջետային աջակցության նոր ծրագիր 500 միլիոն եվրոյի չափով այն հանձնառությունների շրջանակներում, որոնք հնչեցրել Է (Եվրահանձնաժողովի) նախագահ (Ուրսուլա) ֆոն դեր Լյայենն ապրիլին «Ուկրաինայի աջակցության» արշավի եւ մայիսին Վարշավայում դոնորների բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի շրջանակներում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: