Saturday, 30 09 2023
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․

Առաջին «կարդոբալետը»․ Ի՞նչպես բռնել «սուձյա» Հովհաննիսյանի վախը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում արձանագրվեց առաջին մրցավարական «կարդոբալետը», որի հեղինակը ֆուտբոլային հասարակության քաջ հայտնի Զավեն Հովհաննիսյանն է։ Օգոստոսին 28-ին տեղի ունեցած Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» մրցավեճում Հովհաննիսյանը 11 մետրանոց հարված էր նշանակել հօգուտ Գյումրիի թիմը այնուհետեւ չեղարկել այն։ «Շիրակ» ակումբը բողոք էր ներկայացրել ՀՖՖ։ Եվ ահա երեկ, «Շիրակը» տարածեց պաշտոնական հայտարարություն։ ««Շիրակ» ֆուտբոլային ակումբը վիճարկել էր ընդդեմ «Արարատ-Արմենիայի» խաղի ժամանակ մրցավար Զավեն Հովհաննիսյանի կայացրած 11 մետրանոց հարվածը չեղարկելու որոշումը: ՀՖՖ Մրցավարական կոմիտեն հաստատել է, որ մրցավարը՝ գտնվելով լավ դիրքում, պետք է կայացներ հստակ որոշում և այնուհետև չփոփոխեր իր սկզբնական որոշումը: Մրցավարը կկրի իր պատժամիջոցը՝ համաձայն ՀՖՖ կանոնակարգերի»: Հատկանշական է, որ Հովհաննիսյանը որոշումը փոխում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների իր նկատմամաբ գործադրած ճնշումից հետո։ Տպավորությունն այնպիսին է, որ Հովհաննիսյանն ուղղակի վախենում է երևանյան թիմի ֆուտբոլիստներից և փոխում որոշումը։

Եթե դա այդպես է, ապա ՀՖՖ-ն հրատապ միջոցներ պետք է ձենարկի Հովհաննիսյանի վախը բռնելու համար։ Ոմանք կարող են հակադարձել, նշելով, որ Հովհաննիսյանը խորհրդակցում է եզրային մրցավարի հետ։ Տվյալ դրվագում սակայն եզրային մրցավերը գտնվում էր խաղադաշտի մյուս հատվածում։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հովհաննիսյանը փոխելով որոշումը պղծում է մեր առաջնության ֆուտբոլային հանդիպումները։ Հայաստանի նախորդ առաջնության սկզբնամասում ևս արձանագրվել էր սկանդալ Զավեն Հովհաննիսյանի թեթև ձեռքով։ «Նաիրի» մարզադաշտում տեղի ունեցած «Սևան»-«Արարատ» հանդիպումը սպասարկող այս անձը առաջնության առաջին «սխրագործությունն» էր գործել 3 միավորից զրկելով «Արարատին»։ Հանդիպման 18-րդ րոպեին 1։0 հաշվի ժամանակ «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը հավասարեցրել էր հաշիվը, սակայն Հովհաննիսյանի բրիգադը որոշում է, որ գոլը արձանագրվել է խաղից դուրս վիճակ։ Տվյալ դրվագում «Սևանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը, վայր գցելով «Արարատի» հարձակվող Սիլուեին, փորձել էր հեռացնել գնդակը, սակայն այն հայտնվել էր Մալքայանի մոտ։ Տուգանային հրապարակի մատույցներում գտնվող գլխավոր մրցավարը չէր նկատել կամ չէր ցանկանել նկատել, որ Մալաքյանը գնդակը ստացել էր մրցակցի պաշտպանից և խաղից դուրս վիճակ չէր կարող լինել։ Հովհաննիսյանը Զավենը նախ ձեռքի շարժումով հաշվել էր գոլը, այնուհետև նայելով եզրային մրցավարին արձանագրել էր խաղից դուրս վիճակ։ Նշենք, որ եզրային մրցավարն ի տարբություն Հովհաննիսյան Զավենի, գտնվել էր տվյալ դրվագից մի քանի անգամ ավելի հեռու։ Փաստորեն,Գյումրիում տեղի ուենցածն արդեն երկրորդ դեպքն է երբ Հովհաննիսյանը կայացնում է որոշում այնուհետև փոխում այն։ Հովհաննիսյան Զավենը և նմանատիպ այլ անձինք տարիներ շարունակ մեր ֆուտբոլի «հերն անիծում են»։

Այս անձանց ներկայությունը խաղադաշտում բազմաթիվ ֆուտբոլիստների, մարզիչների և երկրպագուների մոտ ուղղակի տհաճ զգացողություններ է առաջացնում։ Ցավով պետք է արձանագրենք¸որ բողոքարկումները ոչինչ չեն փոխում։ Հովհաննիսյանի և նմանատիպ այլ անձանց կայացած ֆուտբոլ ունեցող որևէ երկրում դժվար թե գնդակին մոտ թողնեին։ Բայց մեզ մոտ այլընտրանք չկա։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիներին առաջնության կարևորագույն հանդիպումները սպասրակելու համար արտասհմանից է մրցավարներ հրավիրում։ Պարզ է, որ սա հարցի լուծում չէ։ Մրցաշրջանի ընթացքում մեր «սուձյաներն» անում են ինչ ուզում են, որոշում են չեմպիոնների ու մրցանակակիրների հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում