Մոսկվայում հրաժեշտ են տալիս ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովին։ Արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի Արհմիությունների տանը:
Արարողությունը կտևի երկու ժամ և կավարտվի մինչև կեսօր: Դահլիճ մուտքն ազատ է։ Միխայիլ Գորբաչովին կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը։
Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանն արդեն, իսկ մասնակցել է Դմիտրի Մեդվեդևը, ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Տեսախցիկները ֆիքսել են նաև Ալլա Պուգաչովային, ով Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից հետո լքել էր երկիրը և միայն վերջերս վերադարձավ Մոսկվա: