Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Ռուս-ադրբեջանական «եվրասիական սիրախաղի» գինն ու Հայաստանի ձայնը

Օգոստոսի 25-ին Կիրգիզիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ԵԱՏՄ վարչապետների հավաքին հրավիրված էր և մասնակցում էր նաև Ադրբեջանի վարչապետ Ասադովը: Մեծ հավանականությամբ հենց այդ մասնակցության հարցն էր դրանից օրեր առաջ՝ օգոստոսի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների առանցքային թեմաներից մեկը: Իսկ խոսքը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի Երևան և Բաքու կատարած հեռախոսազանգերի մասին է, որոնց ընթացքում նա խոսել էր Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ասադովի հետ: Անկասկած է, որ Երևանը չի խոչընդոտել Ադրբեջանի վարչապետի ներկայությանը, սակայն այստեղ հարցը բնականաբար լոկ այդ ներկայությունը չէ, այլ լայն իմաստով ԵԱՏՄ-Ադրբեջան հետագա հարաբերությունը: Թեման պարբերական աշխուժությամբ շրջանառվում է տարիներ շարունակ, հիմնականում իհարկե փորձագիտական մակարդակում, թեև մեծ հավանականությամբ ոչ առանց Մոսկվայի և Բաքվի համաձայնության:

Կիրգիզիայում տեղի ունեցած հավաքին Ադրբեջանի վարչապետի մասնակցությունը կարծես թե առաջինն է պաշտոնական շրջանառության մակարդակում: Սակայն, արդյո՞ք այդ դրվագը հաստատում է մինչ այդ փորձագիտական մակարդակում շրջանառված վարկածը, որ արցախյան հարցում Ադրբեջանի պահանջները բավարարելու միտված ռուսական քաղաքականության «գինը» Ադրբեջանի անդամակցումն է Եվրասիական միությանը: Այն, որ Մոսկվայի համար դա ցանկալի հեռանկար է թե քաղաքական, թե տնտեսական իմաստով, կասկածից վեր է: Ավելորդ է թերևս խոսել, թե Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթացը այդ առումով որքան ավելի է կարևոր դարձել ՌԴ համար ուկրաինական պատերազմի, արևմտյան պատժամիջոցների ֆոնին: Սակայն, արդյո՞ք Բաքուն տվել է այդպիսի խոստում և գնալու է իրականացման, թե՞ այդուհանդերձ փորձագիտական վարկածները այլ են, իսկ իրականությունը՝ շատ ավելի բարդ ու բազմաշերտ: Մեծ հավանականությամբ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, այսինքն բարդ, բազմաշերտ իրականության, որտեղ դերակատարները, մոտիվները շատ ավելի են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ադրբեջանը հազիվ թե ունենա ԵԱՏՄ անդամակցության շահագրգռություն, թեև խաղալ այդ թեմայով Ռուսաստանի «կայսերական զգացմունքների» հետ Բաքուն դեմ չի լինի, այդ առումով ձգտելով նաև նորանոր «գին» կորզել Ռուսաստանից՝ հայերի հաշվին:

Մյուս կողմից սակայն, ռուս-ադրբեջանական եվրասիական ինտեգրացիայի որևէ հեռանկար կախված է Հայաստանի ձայնից, հետևաբար Երևանն էլ իր հերթին կարող է և թերևս պետք է մտածի այդ ձայնի գինը բարձրացնելու մասին: Այդ թվում թերևս օգտվելով գուցե հանգամանքից, որ հարցը գտնվում է նաև Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ ուշադրության կենտրոնում: Կիրգիզիայում Ադրբեջանի վարչապետի ԵԱՏՄ «հյուրընկալության» ֆոնին որոշակի նոր լույսի ներքո կարող է դիտարկվել Մինսկի խմբի համանախագահության, Արցախի հարցի չլուծվածության մասին ԱՄՆ ակնարկները: Վաշինգտոնն արդյո՞ք Բաքվին զգուշացնում է Եվրասիական «սիրախաղի» հնարավոր հետևանքի մասին, ձգտելով հետ պահել Ադրբեջանին, թե՞ հակառակը՝ այդ ակնարկներով կարող է Բաքվին ավելի մղել դեպի «եվրասիականություն», կառուցելով շատ ավելի բարդ խաղ՝ այդ միությունում «թյուրքական տարրի» ուժեղացման միջոցով, որպես «սեպ» թե ռուս-իրանական, թե ռուս-չինական, թե ռուս-հնդկական ուղղությունների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում