Հայ Գերմանական Իրավաբանների միության նախագահ /Գերմանիա/ ք․ Նյումբերգ/ Գուրգեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն գուցե լավ չի պատկերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրների խորքայնությունը․
Պետրոսյանը ԵՄ կողմից գերիների հարցով արձագանքը ավելի շատ սիմվոլիկ որակեց․ «Գերիները ռազմական հակամարտությունից հետո պետք է վերադարձվեին: Գերիների հարցով քաղաքական դրսևորում է․ ԵՄ արձագանքը սիմվոլիկ է: ԵՄ-ն այսօր չունի այն կշիռը, որ կարողանա հակազդել թուրք-ադրբեջանական տանդեմին»:
Իսկ Աղավնոյում ու Բերձորում տեղի ունեցածը Պետրոսյանը որակեց մարդկության դեմ հանցագործություն․ «Հայաստանը պետք է դիմի միջազգային ատյաններ»