Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ալիևը կարող է Սերժ Սարգսյանի նման անակնկալ մատուցել ու անդամագրվել ԵԱՏՄ-ին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության բարձր ներուժը: Մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան դրական է գնահատել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունն օրերս Չոլպոն-Աթայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Մարիա Զախարովայի կարծիքով` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենար ողջ տարածաշրջանի համար և օգտակար կլիներ Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման համար:

«ԵԱՏՄ-ի հետ Բաքվի համագործակցության ներուժը, մեր կարծիքով, շատ բարձր է: Մենք նման կոոպերացիայի մեծ հեռանկարներ ենք տեսնում: Կարծում ենք, որ դա օգտակար կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջ7 հարաբերությունների կարգավորման համար», – հայտարարել է Զախարովան:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովի հրավերով որպես հյուր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ի սկզբանե Ռուսաստանի Դաշնության ռազմավարությունը Հարավային Կովկասում ենթադրում էր օգտագործել արցախյան խնդիրը Հայաստանն ու Ադրբեջանն իր քաղաքական, տնտեսական, ռազմական ազդեցության տիրույթում պահելու համար․ «Հիմա, երբ արևմուտքն Ադրբեջանից պահանջում է հրաժարվել 44-օրյա պատերազմի ժամանակ ուժի ճանապարհով ձեռք բերված արդյունքներից ու գնալ խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների ճանապարհով՝ այն է, դուրս բերել զորքերը Արցախից, համաձայնել, որ միջազգային բազմազգ խաղաղարար ուժեր այնտեղ տեղակայվեն, համաձայնվեն, որ կարգավիճակը որոշվի հանրաքվեի միջոցով․․․ այս իրավիճակը Ռուսաստանը փորձում է օգտագործել իր օգտին՝ առաջարկելով Ադրբեջանին ալտերնատիվ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ ալտերանտիվը ռուսների կարծիքով կայանում է նրանում, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի Եվրամիության հետ իր հարաբերություններից ու փորձի կառուցել հարաբերությունները Եվրասիական  տնտեսական միության հետ․ «Սա է իրողությունը, և այդ քաղաքականությանը Ռուսաստանն այսօր չի հանգել։ Նման փորձեր Ռուսաստանը միշտ արել է՝ օգտագործելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ցանկություններն Արցախի հետ կապված արևուտքում բավարարվել չեն կարող։Ինքն այստեղ հանդես է գալիս ալտերնատիվ առաջարկով և մեծ հաշվով դա, ինչպես ես նախկինում ասել եմ՝ ընդամենը մի քայլ է դեպի միութենական պետություն»։

Եթե կտրուկ դրվի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցը, Հայաստանը քաղաքագետի խոսքերով, առարկելու մեծ հնարավորություններ չունի․ «Ես չեմ կարծում, որ Հայաստանն ու Հայաստանի այսօրվա ղեկավարությունը ինքնուրույն որոշում կայացնելու իրավասություն կամ հնարավորություն ունեն։ Հայաստանի ղեկավարությունը կանի այնպես, ինչպես որ կորոշվի Ռուսաստանի Դաշնության հետ միասին։ Ես բացառում եմ իրավիճակ, երբ Ռուսաստանի Դաշնությունը համարի, որ հարկավոր է Ադրբեջանի անդամակցությունը  ԵԱՏՄ-ին, իսկ Հայաստանի ղեկավարությունն ու Նիկոլ Փաշինյանը դրա դեմ դուրս գան կամ համարեն, որ ոչ, ինչ-որ պայմաններ դնեն։ Ենթադրել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները ինչ-որ քայլ կանեն՝ խաբկանք է»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Ադրբեջանին այս փուլում պետք է ԵԱՏՄ-ին անդամակցությունը, մեր զրուցակիցն ասաց․ «Ադրբեջանը կանգնած է այդ ընտրության առաջ՝ ունենալ հարաբերություններ Եվրամիության հետ, բայց ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը կամ խզել հարաբերությունները Եվրամիության հետ, դուրս գալ Եվրոպայի խորհրդից, Մինսկի խմբից ու հույս դնել, որ ԵԱՏՄ կամ ապագա Միութենական պետության շրջանակներում հնարավոր կլինի  հաջողության հասնել։ Այդ դեպքում շատ հնարավոր է, որ ինչպես Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Եվրամիությանը անակնկալ մատուցեց, այնպես էլ մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Իլհամ Ալիևը նման քայլ կանի ու կկանգնացնի Եվրամիությանը փաստի առաջ՝ ներկայացնելով, որ ամուր իշխանություն  պահելը հնարավոր չի համարում Եվրամիության հետ հարաբերություններում»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում