Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Թուրքիան մեր դեմ կարող է ինչ-որ քայլերի դիմել՝ Պուտինի աջակցությամբ կամ պատվերով, բայց Արևմուտքի դեմ չի կարող

Թուրքիային չի հետաքրքրում Անկարային F-35 կործանիչներ վաճառելուց ԱՄՆ-ի հրաժարումը և պաշտպանական համակարգերի գնմանը Վաշինգտոնի արձագանքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեզ չի հետաքրքրում, որ նրանք մեզ չեն տալիս F-35-ներ կամ չեն արձագանքում մեր գնած պաշտպանական համակարգերին: Մենք ի վիճակի ենք արտադրել ցանկացած ապրանք, որը մեզ մերժում են տալ», – Էրդողանի խոսքերն է մեջբերում Haberler-ը:

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։

Վաշինգտոնը չեղյալ էր հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:

Թուրքագետ  Հակոբ Չաքրյանի կարծիքով՝  Էրդողանի հայտարարությունները պետք չէ շատ մեծ լրջությամբ ընդունել․ «Վաշինգտոնը կարող է ճնշումներ բանեցնել, Էրդողանն էլ հոխորտալ։ Առհասարակ լինում են դեպքեր, երբ նախքան հոխորտալը դիմացի կողմին զգուշացնում են, որ դա կամ ներքին օգտագործման համար է կամ առաջիկա ընտրությունների, մի նեղացեք, ահա այսպիսի հայտարարություններ պետք է անեմ։ Դա միան Էրդողանը չի անում, ուրիշներն էլ են անում։ Հետո պետք է նայենք, որ ըստ երևույթին առաջին տարին չէ, նաև հինգերերոդ տարին չէ, որ F-35-երից հրաժավում են։ Հենց Թուրքիան S-400-երը գնեց, Վաշինգտոնն իսկույն հրաժարվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Չաքրյանի՝ Էրդողանը բազմիցս գանգատվել է, որ գումարը մուծել են, բայց ոչ ինքնաթիռն են տալիս, ոչ էլ գումարը վերադարձնում․ «Ընդ որում՝ Թուրքիան պահանջել է F-35-ի փոխարեն հարյուր հատ F-16։ Բայց Կոնգրեսը նույնիսկ դա թույլ չի տալիս, անգամ՝ չի թույլատրում  մի մասն արդիականացնել։ Վերջերս  Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը զգուշացրեց, որ հանկարծ չփորձի Ռուսաստանից S-400-ի երկրորդ խմբաքանակը գնել, այլապես դրա համար Թուրքիան պատասխան կտա։ Այնպես որ մեզ մոտ են մի փոքր չափազանցնում նրա արժեքը, բայց Եվրոպայում նա բացարձակ արժեք չունի, հեղինակազրկվել է, դարձել է պատժամիջոցների ենթակա պետություն, ոչ մեկ վարկ չի տրամադրում՝ նույնիսկ Համաշխարհային բանակն ու Միջազգային արժութային հիմնադրամը։ Քանի որ ԱՄԷ-ը, Սաուդյան Արաբիան  շատ սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ՝ նրանք էլ չեն տրամադրում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  Էրդողանը գուցե նման հայտարարություններով Պուտինին «աչքով է անում», որ աջակցություն ստանա․ «Բայց իզուր, որովհետև Պուտինն ինքը աջակցության կարիք ունի, միջազգայնորեն մեկուսացված է։ Վերջին այցը կատարել է Հնդկաստան՝ մեկօրյա աշխատանքային այցով։ Պուտինը խնդրել էր, որ գիշերը Հնդկաստանում անցկացնի, բանակցությունները հաջորդ օրն էլ շարունակի, բայց Հնդկաստանի իշխանությունները մերժել էին, ասել էին՝ քո այցը մեկ օրյա է, վեր կաց գնա, ինքն էլ վերադարձել էր։ Իսկ ընդունել էին, որովհետև Հնդկաստանի վարչապետն այցելել էր Մոսկվա։ Նա փոխարեն իր վարչապետին ուղարկեր, անձամբ է գնացել, որ մարդամեջ դուրս գար։ Ուզում եմ ասել, որ Թուրքիան մեր դեմ կարող է ինչ-որ քայլերի դիմել՝ այն էլ Պուտինի անմիջական աջակցությամբ կամ պատվերով, բայց արևմուտքի դեմ չի կարող»։

Հակոբ Չաքրյանի խոսքերով՝ ամերիկյան թերթերը հաճախ են հրապարակումներ անում այն մասին, որ Թուրքիան անկանխատեսելի է, Ռուսաստան գնալիս տրամագծորեն հակառակ հայտարարություններով է ահնդես գալիս․ «Նույնն էլ Ուկրաինայի պարագայում։ Ամերիկյան պատժամիջոցներին չեն միացել ընդդեմ Ռուսաստանի, գլոիխ է գովում Պուտինի մոտ, հետո զենք է վաճառում Ուկրաինային։ Պուտինն էլ իհարկե ապուշ չէ, ամեն ինչ հասկանում է ու նրան ընդամենը օգտագործում իր աշխարհաքաղաքական նպատակների համար։ 44 օրյա պատերազմում նրա նպատակը եղել է այն, որ Մինսկի խմբի եռանախագահող երկրներ Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին դուրս մղի ղարաբաղյան կարգավորման գործընթացից, որ նրանք վերանան Հարավային Կովկասից, այսինքն՝ դադարեցնեն իրենց քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, բայց դա նրա մոտ չի հաջողվում»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում