Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Մեր հիմնական նպատակը պետք է լինի 1920-ական թվականների քարտեզներին անցնելը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը

Պարոն Գալիչյան, Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին՝ «Բերձորի մինջանցք»-ով, օգոստոսի 31-ից գործում է, որից հետո կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով: Ի՞նչ է սա ենթադրում:

Այդ նոր ճանապարհը հայկական գյուղերի ճանապարհով գնում միանում է Լաչինից դեպի Ստեփանակերտ գնացող հին ճանապարհին՝ շրջանցելով միայն Բերձորի շրջանը: Այդ ճանապարհը մինչև Հայաստանի սահման է, բայց Հայաստանի մեջ ճանապարհը պատրաստ չէ: Հիմա պետք է դաշտերի մեջ հողե ժամանակավոր ճանապարհներով անցնենք, մինչև ճանապարհը կառուցվի մի քանի ամիս հետո: Այդ ճանապարհը դեռևս կենսունակ չէ, բայց մի շաբաթվա ընթացքում թեթև կարգի կբերեն, որ գոնե մեքենաները մի կերպ անցնեն:

Մենք, ըստ էության, պատրաստ չէի՞նք այս  նոր ճանապարհի գործարկմանը:

Այո, պատրաստ չէինք, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունն ասում էր, որ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը պետք է նոր միայն պլանը պատրաստվեր, իսկ Ադրբեջանը 1,5 տարում ճանապարհն է պատրաստել և չգիտեմ ինչու, Արցախի իշխանությունները համաձայնել են, որ Բերձորն ու Աղավնոն հենց հիմա հանձնեն Ադրբեջանին, մինչդեռ ըստ այդ պայմանագրի դա 15 ամիս անց պետք է հանձնեին: Հավանաբար Ադրբեջանն ու Ռուսաստանը պարտադրել են, մերոնք էլ հլու-հնազանդ ընդունել են: Սա նյեմբերի 9-ի փաստաթղթի կետերից մեկն է, որին Ադրբեջանն անդրադարձել է, մինչդեռ մյուս կետերը, որ ինքը պետք է կատարի, ընդհանրապես չի անում, իսկ մերոնք բողոքող չունեն, որ բողոքի:

Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումն է նախատեսվում: Մինչ այս պահը պարզ չդարձավ, թե այդ սահմանազատումն ինչ քարտեզներով ենք իրականացնելու: Ձեզ համար որևէ հստակություն կա՞ այս առումով:

Ես բազամթիվ անգամ ասել եմ, որ կան Խորհրդային Միության շտաբի քարտեզները, որ մինչև 1980-ական թվականները գործածվել են, և այդ քարտեզներում 1500 քառակուսի կմ տարածք 1920-30-ական թվականներին տրվել է Ադրբեջանին և պարտավոր ենք դրանով սկսել, քանի որ թղթի վրա եղածը դա է: Այդ քարտեզը Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել ու ստորագրել են 1970 թվականին: Բայց խնդիրն այն է, որ դրանից հետո Ադրբեջանն անցած տարվա մայիսից ներխուժել է Հայաստանի տարածքներ տարբեր տեղերում՝ ոտնատակ տալով սահմանի այն գիծը, որն իրենք վավերացրել են: Իմ կարծիքով, մինչև Ադրբեջանն այդ տարածքներից դուրս չգա, չվերադառնա ԽՍՀՄ սահմաններին, մենք չպետք է սկսենք սահմանազատման շուրջ րևէ բանակցություն: Մեր հիմնական նպատակը պետք է լինի 1920-ական թվականների քարտեզներին անցնելը, որոնց համաձայն Հայաստանի տարածքը շուրջ 31 հազար քառակուսի կմ էր:

Տեսակետ կա, որ Մեղրիով դեմի Նախիջևան ավտոմայրուղու նախագիծը դեռ ԽՍՀՄ տարիներին գոյություն ուներ, երբ Հեյդար Ալիևը ոչ միայն քաղբյուրոյի նդամ էր, այլ ներկա տերմինաբանությամբ ասած, ԽՍՀՄ առաջին փոխվարչապետն էր և վերահսկում էր մի շարք, այդ թվում ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ոլորտներ: Խնդիրը դեռ այն տարիների՞ց է գալիս:

Խոսքը ոչ միայն ավտոճանապարհի, այլ նաև երկաթուղային ճանապարհի մասին է: Ցավոք սրտի, անկախության առաջին տարիներին որոշ անհատներ գնացքի ճանապարհի երկաթները հանեցին, վաճառեցին, իսկ ավտոճանապարհը լավ վիճակում չէ: Դա ամենակարճ ճանապարհն է, որով Ադրբեջանը կարող է մտնել Նախիջևան, բայց դա կլինի Հայաստանի տարածքով, այսինքն ադրբեջանցիները պետք է անցակետ ու մաքսատուն անցնեն թե Հայաստան մտնելիս, թե դուրս գալիս: Իսկ այդ անցակետերով անցնողների վիզային խնդիրները դեռ չեն որոշվել՝ ինչ վիզայով պետք է մտնեն Հայաստան, և ինչ վիզայով հայերը պտք է մտնեն Ադրբեջան: Սա ամենակարճ ճանապարհն է, բայց դրան զուգահեռ Ադրբեջանը պետք է տա Երևանից մինչև Ջուլֆա գնացող ճանապարհը, որ Ադրբեջանի միջով է անցնում, մոտ 140 կմ:

Փաստորեն, մեզ ձեռնտու կարող են լինել միայն 1920-ականների քարտեզնե՞րը:

Այո, Հայաստանի ԽՍՀ-ն հիմնվելու ընթացքում եղած քարտեզները, քանի որ դրանից հետո, մոտ 10 տարվա ընթացքում հազար քառակուսի կմ-ից ավելի տարածք տրվեց Ադրբեջանին, որովհետև այդտեղ քրդերն արոտավայրերի կարիք ունեին: Այդ պատրվակով հողեր հատկացվեցին Ադրբեջանին, բայց երբ 1932 թվականին Ադրբեջանում Կարմիր Քրդստան ստեղծելու ծրագիրը չեղարկվեց, փոխանակ հողերը վերադարձվեին Հայաստանին, դրան Ադրբեջանը վերցրեց: Այս հարցերը պետք է մեջտեղ բերել միջազգային ատյաններում:

Ընդհանրպես, սահմանազատման գործընթացը ե՞րբ է հնարավոր սկսել:

Կարող են սկսել այն ժամանակ, երբ գործադիր խմբեր նշանակվեն, որոնք  կներկայացնեն Կադաստրը, ԱԳՆ-ն, Տարածքային կառավարման նախարարությունը և այլն: Նրանք պետք է մասնագետներ լինեն, որոնք պետք է ներկայացվեն Ադրբեջանին, Ադրբեջանը նրանց վավերացնի: Նույնկերպ Ադրբեջանը պետք է ներկայացնի իր թեկնածուներին, որ Հայաստանը վավերացնի: Դրանից հետո ներկայումս գործող հնձնախումբը նրանց առաջարկություն կտա՝ ինչպես և որտեղից անել սահմանազատումն ու սահմանագծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում