Շուշիում կորցրել ենք ենք լաբորատորիաններ, հինգ մասնաշենք, հանրակացարան. Ուզում էինք կամպուս սարքել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հոգաբարձումների խորհրդի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, ավելացնելով, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը տվել է 54 զոհ, որն անդառնալի կորուստ է:
Թոքմաջյանը նաև նշում է, որ չնայած դժվարությանը, գնում են զարգացման ճանապարհով. «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը գնում է վերականգնման ուղով: Գիտական ոլորտում բավականին բացթողումներ ունենք. մեր բազան մաշված է: Հայ նոր մեծություններ ծնելու համար արգանդը դեռ չի չորացել»: