Բրյուսելում որևէ առարկայական պայմանավորվածություն չի եղել, հերթական հանդիպում էր հետագա հանդիպումները որոշելու շուրջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ադրբեջանագետի գնահատմամբ` Շառլ Միշելի հայտարարությունը կենացային էր, ոչ թե հստակ արձանագրում: Հովհաննիսյանի խոսքով`Ադրբեջանն ունի իր առջեվ դրված խնդիրներ` Արցախի անեքսիա, Զանգեզուրի միջանցք. «Ադրբեջանին պետք չէ դրական առաջընթաց, որ կարողանան մեղադրել Հայաստանին ու դիմեն ուժային սպառնալիքի: Ադրբեջանը կառուցողական ճանապարհով չի գնում: Ռազմագերիները Ադրբեջանի համար քաղաքական շանտաժի գործիք են»:
Ըստ Հովհաննիսյանի` չկա խաղաղության պայմանագիր. «Խաղաղության պայմանագիրը ենթադրում է նախապայմանների ստեղծում: Ադրբեջանն ուզում է ունենալ «խաղաղության պայմանագիր», որում չկա Արցախը: Եթե Արցախի հարցը չկա, խաղաղության պայմանագիր չի կարող լինել: Եթե այդ պայամանգիրը չի ներառում Արցախը` ինչպես կարող է համարվել խաղաղության պայմանագիր»: