Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ավարտվել են ՀՀ Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի դասընթացները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 1-ին ավարտվել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի դահլիճում: «Մեր նոր նստաշրջանի մեկնարկին դեռ մի քանի օր կա, ես շատ ուրախ եմ, որ դրան ընդառաջ այստեղ հյուրընկալում ենք ձեզ»,-շնորհավորելով աշակերտներին Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, նա հավաստագրեր եւ խորհրդանշական նվերներ է հանձնել ծրագրի մասնակից ավագ դպրոցի աշակերտներին՝ մաղթելով նոր ուսումնական տարում բազում հաջողություններ:

Խոսելով դպրոցական տարիներին ստացած գիտելիքների մասին՝ Ալեն Սիմոնյանն աշակերտներին հորդորել է հնարավորինս լուրջ վերաբերել դրանց, քանի որ դրանք ամբողջ կյանքի համար են: Նա խոսել է գիտելիք, ազատություն, ժողովրդավարություն բանաձեւի նշանակությունից, որն էլ ձեւավորում է իր իրավունքներին քաջատեղյակ եւ պարտավորությունները պատվով կրող քաղաքացի: «Այս դպրոցը համարեք գիտելիքների եւ տեղեկատվության ստացման սկզբնակետ եւ հռչակեք ձեզ համար, որ մարդը գերագույն արժեք է»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

««Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը համակարգող պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, ՄԱԿ ԶԳ-ին, Ազգային ժողովի նախագահի գրասենյակին եւ աշխատակազմին նախաձեռնությանն աջակցելու համար: Նա կարեւորել է գիտելիքի ուժը, շնորհավորել ծրագրի մասնակիցներին Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով հաջողություններ փոքր ու մեծ նախաձեռնություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, դիմելով աշակերտներին, նշել է, որ նրանք ժողովրդավարության այս տանը՝ ՀՀ Ազգային ժողովի դահլիճում, գիտակցեն ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու կարեւորությունը: Նա շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:

«Մեզ համար շատ կարեւոր է ունենալ իրազեկ, լայնախոհ եւ ակտիվ քաղաքացիների նոր հզոր սերունդ, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի համար: Հուսով ենք, որ դուք այժմ ավելի մեծ վստահություն ունեք ապագայի հանդեպ»,- ասել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

Մասնակիցները շնորհակալություն են հայտնել բովանդակալից, գերհագեցած ծրագրով դասընթացի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում