Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Կույրերի շենքի տանիքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Շենքից բնակիչները տարհանվել են, այս պահին էլ հրշեջները պայքարում են շենքի տանիքում առաջացած կրակի տարածման դեմ: