Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Սպասելու կամ ժամանակ ձգելու տեղ շատ քիչ կա, գրեթե չկա. նախ պետք է մարել հրդեհը, բացառել նոր էսկալացիան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ՝ Մոսկվայից հնչեցրած նյարդային արձագանքի ֆոնին։ Ի՞նչ սպասել առաջիկայում։

-Բրյուսելից առաջ վարչապետ Փաշինյանը երկու հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Ենթադրում եմ, որ քննարկվել է նաև բրյուսելյան հարթակի թեման։ Բայց, իհարկե, խնդիրներ կան։ Հարցադրումներ ունենք նաև մենք,և դիվանագիտությունը պետք է կարողանա հասնել շահերի համադրելիության։ Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բրյուսելում կամ այլ հարթակում։

 -Նշվում է, որ աա տեքստ որի վրա պետք է աշխատեն ԱԳ նախարարները՝ համաձայնեցնելու խաղաղության պայմանագիրը։ Մտահոգություններ կա՞ն առ այն, որ ռուսները դեմ են այս նախաձեռնությանը ու այսպիսի հակասությունները արդյո՞ք ռիսկեր չեն առաջացնում գործընթացի հաջողության համար։

 Որքան ես եմ հասկացել, խոսքը ոչ թե բուն տեքստի վրա աշխատելու, այլ գործընթացը նախապատրաստելու մասին է։ Ադրբեջանը հայտարարել է, որ ստեղծել է աշխատանքային խումբ, նույնը սպասում է Հայաստանից։ Բրյուսելում, երևում է, Հայաստանը համաձայնել է, որ կստեղծի համաձայնագրի տեքստի մշակման իր աշխատանքային խումբը։ Եթե մեկամսյա ժամկետում արտգործնախարարների հանդիպում կայանա, ինչպես պայմանավորվել են, արդեն պարզ կլինի, թե երբ է սկսվում «տեխնիկական գործընթացը»։

 -Ինքնին խաղաղության պայմանագիրն ինչքանո՞վ է դեմ ռուսական շահերին, որովհետև այդպիսի պայմանագրի ստորագրումն էապես ավելացնելու է հայկական սուբյեկտայնությունը, այդպիսի պայմանագիրը Հայաստանին կապանքներից ազատելու է, այն թույլ է տալու ոչ միայն Ադրբեջանի այլև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել։ Դրանից հետո Հայաստանի՝ ռուսական ուղեծրում մնալու ի՞նչ կարիք է մնում։

-Ո՞վ է ասել, որ հայ-ադրբեջանական հաշտեցումը ձեռնտու չէ Մոսկվային կամ հակասում է Ռուսաստանի շահերին։ Հարցն այն է, թե դրան ի՞նչ է հետևելու, նոր աշխարհակարգի ո՞ր բևեռում է լինելու Հարավային Կովկասը։ Այս փուլում նույնիսկ փորձագիտական հեղինակավոր հաստատություններն են դժվարանում կանխատեսումներ անել։ Մեզ համար, պարզապես, սպասելու կամ ժամանակ ձգելու տեղ շատ քիչ կա, գրեթե չկա, ուստի, սա խիստ անձնական մոտեցում է, նախ պետք է մարել հրդեհը, գոնե ֆորմալ առումով բացառել նոր էսկալացիան։  Ինչպես ռուսներն են ասում՝  «Всему своё время»։

 -Երևանը պե՞տք է կատարի ընտրություն՝ թողնի մեկը և գնա դեպի մյուսը, թե՞ խնդիրն է պահել, և ամրացնել երկուսն էլ, կարողանալով երկուստեք համոզիչ բացատրել, որ Հայաստանը լուծում է ոչ թե Ռուսաստանին պահելու կամ դուրս մղելու, այլ ընդամենը Արցախը պահելու և հայկական պետական կենսունակությունը վերականգնելու խնդիր։

 Ինչպես նախապատերազմական շրջանում, այնպես էլ այսօր մենք հաճախ տուրք ենք տալիս Հայաստանի դերի և կարողությունների մասին երևակայությունների։ Հայաստանի՞ց է կախված Հարավային Կովկասում Ռուսաստանի մնալ-չմնալը։ Իհարկե՝ ոչ։ Ռուսաստանցի շատ քաղաքագետներ և մեկնաբաններ այսօր արդեն բաց խոսում են եվրասիականության պրոյեկտի հակառուսականության, թուրքական աշխարհից սպառնալիքների և այլ անհանգստությունների մասին։ Դա մեր բանավեճը չէ։ Մեր սահմանը Հայաստանի ինքնիշխանության, ՀԽՍՀ-ից ժառանգած տարածքային ամբողջականության և ԼՂ հայկական ինքնության պահպանումն է։Հաջորդ սերուդն ավելին կանի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում