ՀՅԴ-ի համար Հայաստան-Սփյուռք կապերը նեղ կուսակացական են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ «Ազդակ» և «Դրօշակ» պարբերականների երկարամյա նախկին խմբագիր Նազարեթ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ բյուրոն պատերազմ է հայտարարել անձամբ ՀՀ վարչապետին․«Նեղ կուսակցական կռիվներ են, մինչև վերջ չեն անկեղծանում՝ ուզածը վարչապետի գլո՞ւխն է: Կուսակցական կռիվներ են, որով ՀՀ ազգային նավը գնում է չգիտես ուր»: