Միակ սուբյեկտը, որ դեմ է արցախյան հարցի համապարփակ կարգավորմանը՝ դա Ռուսաստանն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանը ձգտում է տևական և համապարփակ կարգավորում․
Անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը Մեհրաբյանը նկատեց․« Զախարովան ստարտային ատրճանակից կրակոց արեց Հայաստանում ռուսական պրոքսիների վրա: Ամեն ինչ արդեն ռենտգեն պատկերի նման թափանցիկ է: Միջանցքը ոչ թե Ադրբեջանի կապրիզն է, այլ Մոսկվայի նպատակը»:
Մեհրաբյանը կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է իրենով անել նաև հայ-իրանական սահմանը․ ժամանակն է իրավական գործընթաց սկսել, պետությունը որոշ հարցերի ժամանակն է ուշադրություն դարձնի: