Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Միքայել Արզումանյանի «խորհրդավոր» ճանապարհը

Շուշիի պաշտպանության հարցում պաշտոնեական անփութության մեղադրանքով կալանավորված Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործն իրապես թերեւս ամենաաղմկոտն է 44-օրյա պատերազմին առնչվող զարգացումներում: Դրա հանդեպ հանրային մեծ ուշադրությունը, եւ ցավոք սրտի նաեւ հնարավոր քաղաքական շահարկումներն ու խաղարկումները գործի տրամաչափի միանգամայն օբյեկտիվ արդյունք կամ հետեւանք են: Հասարակական տարբեր շերտեր արդեն իսկ «հրապարակել» են իրենց «դատավճիռը»՝ անկախ անմեղության կանխավարկածից, իսկ որոշ շերտեր էլ նույնքան համոզված սահմանել, որ ի դեմս Միքայել Արզումանյանի՝ քաղաքական իշխանությունը փնտրում է Շուշիի «հանձնման քավության նոխազ»:

Միեւնույն ժամանակ, հանրային առողջ օրգանիզմի համար կարեւոր է հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունն ու ինչ է կատարվել թե պատերազմի ընթացքում, թե Շուշիի շուրջ մասնավորապես: Իրավական գործընթացները պետք է ունենան հանրությանն այդ եղելությանը մոտեցնելու նպատակ, թե պատասխանատուների շրջանակը սահմանելու համար, եւ թե անհրաժեշտ դաս քաղելու եւ եզրահանգումների հիմք տալու համար: Դրան օգտակար լինելու համար հանրային կամ քաղաքական այս կամ այն խումբը պետք է առավելագույնս զերծ մնա հանրությանը զգայական ապակողմնորոշման տանելու որեւէ վարքագծից եւ քայլից, գործի ընթացքը վերահսկելով բացառապես իրավականության դաշտում, ապահովելու համար թափանցիկ եւ օրինական քննություն ու դատավարություն, գործում ներգրավված որեւէ անձի շահերի եւ օրինականության պաշտպանություն: Այդ ամենով հանդերձ, հարկ է նկատել, որ Միքայել Արզումանյանը հատկապես վերջին տարիներին «անցել» է զինվորական ծառայության՝ նշանակումների եւ ազաատումների բավականին «խորհրդավոր» ճանապարհ:

Նախ, անկախ ամեն ինչից հարկ է արձանագրել այն, որ Արզումանյանը հայկական բանակի ոչ թե դղյակային, այլ իրապես զինվորական ծառայությամբ վաստակած գեներալներից է: Որքա՞ն է նրա պատասխանատվության աստիճանը, պետք է պարզեն համապատասխան կառույցները եւ պետք է այդ ամենը մասնագիտական եւ քաղաքացիական վերահսկողության տակ պահի հանրությունը, բայց որեւէ կերպ հնարավոր չէ ուրանալ Միքայել Արզումանյանի զինվորական կոչման վաստակն ու ծառայությունը: Գեներալի կոչում գնդապետ Արզումանյանը ստացել է 2014 թվականին: Այդ ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է գեներալ-մայորի կոչում: 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ հունիսի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Արզումանյանին նշանակել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ: Գլխավոր ռազմական տեսուչը Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նաշկին պետ Մովսես Հակոբյանն էր, որը տեսուչ նշանակվեց 2018 թվականի մայիսի 24-ին: Նրա տեղակալի պաշտոնում նշանակվելուց չանցած մեկ ամիս՝ 2018-ի հուլիսի 18-ին, տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումով Արզումանյանն ազատվել է այդ պաշտոնից, ըստ տեղեկության՝ սեփական դիմումի համաձայն: Մամուլում եղան ոչ պաշտոնական, անանուն աղբյուրներին հղումով հրապարակումներ, թե խնդիրը եղել է այսպես ասած քաղաքական: Թեեւ, չի եղել այդ վարկածը հաստատող որեւէ ապացույց, որեւէ փաստ: Մեկ տարի անց՝ 2019  թվականի հունիսին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Միքայել Արզումանյանին նշանակում է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ: Արցախում 2020 թվականի նախագահի ընտրությունից հետո պաշտոնը ստանձնած նոր նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թվականի հունիսին Միքայել Արզումանյանին ազատում է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից: Մի քանի ամիս անց՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, 44-օրյաա պատերազմի ավարտից 12 օր առաջ Միքայել Արզումանյանը նշանակվում է Արցախի ՊԲ հրամանատար, այն բանից հետո, երբ ծանր վիրավորվեց ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում