«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ/ տնտեսագետ Նարեկ Կարապետյանը կենսաթոշակների բարձրացումը պայմանավորում է երկու գործոնով:
Տնտեսագետի խոսքով՝ կենսաթոշակների չափը չի ճշգրտվել բավականին երկար ժամանակ, հաշվի առնելով, որ գնաճ ունենք․ «Տնտեսական աճը լրացուցիչ հարկային եկամուտներ է գեներացնում: Կառավարությունը փորձել է հնարավորությունները օգտագործել ու մեղմել սոցիալական բեռը: 20 տոկոսից ավել կուտակված գնաճ ունենք, կենսաթոշակի բարձրացումը բավարար չէ սոցիալական տեսանկյունից: Կառավարությունը դրական քայլ է կատարել, բայց գնաճի ֆոնին դա բավարար չէ»: Ինչ վերաբերում է տնտեսակն բարձր ցուցանիշներին, ապա տնտեսագետը հորդորեց շատ չոգևորվել, որովհետև երաշխիք չկա, որ երկարաժամկետ է: