ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական Արևմուտքն անամոթաբար, կոպիտ և ագրեսիվ կերպով հիբրիդային պատերազմ սանձազերծեց Ռուսաստանի դեմ, երբ հասկացավ, որ Ուկրաինան «հակառուսաստան» դարձնելու ծրագրերը ձախողվել են։
Նրա խոսքով. «Իրադարձությունները, որոնք բոլորը քննարկում են, կապված են Ուկրաինայի շուրջ կատարվողի հետ, և, ավելի ստույգ, այն հիբրիդային պատերազմի հետ, որը հավաքական Արևմուտքն անամոթաբար, բացահայտ, կոպիտ և ագրեսիվ ձևով սանձազերծեց մեր երկրի դեմ, երբ հասկացավ, որ Ուկրաինան «հակառուսաստան» դարձնելու, Ռուսաստանի Դաշնության ռազմական զսպման համար ուկրաինական տարածքում ցատկահարթակ կազմակերպելու ծրագրերը ձախողվել են»։
Լավրովը նաև նշել է, որ արևմտյան երկրներին չի հաջողվի թուլացնել Ռուսաստանը, ինչպես որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել: