«Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը մահացել է՝ ընկնելով Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից: Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքսը»։
Ինչպես հաղորդել է լրատվականի աղբյուրը, Ռավիլ Մագանովը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Այս պահին տեղում աշխատում են ռուս իրավապահները։ Նշվում է, որ 67-ամյա Մագանովը բուժվում էր վեցերորդ հարկի բաժանմունքում։ Վարկածներից մեկի համաձայն՝ կատարվածը կարող է ինքնասպանություն լինել։
Մագանովը 1980-ական թվականներին աշխատել է «Լանգեպասնեֆտեգազ»-ում, որն այնուհետ ընդգրկվեց «Լուկօյլի» կազմ։ Ընկերության ստեղծման պահից զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ 2020թ․, նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Գրայֆերի մահից հետո, նա գլխավորում էր խորհուրդը։