Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Զախարյանը չտեղափոխվեց «Չելսի»․ Փրկության միակ ճանապարհը․․․

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկայի «Դինամոյի» կիսապաշգտպան Արսեն Զախարյանը չի խաղա «Չելսիում»։ Ինպես հայտնում է բրիտանական Evening Standard պարբերականը գործարքը չի կայացել Ռուսաստանի նկատմամբ սահմանված սանկցիաների պատճառով։ Կարճ ասած Զախարյանի համար մուտքը դեպի եվրոպական մեծ ֆուտբոլ փակ է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանին առաջարկել է 7 տարվա պայմանագիր մոտ 1․5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները գրեթե ավարտված են և մինչև օգոստոսի վերջ գործարքը կկայանա։ «Չելսին» 15 միլիոն եվրո էր առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։ Այս մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Տրանսֆերային պատուհանն այլևս փակ է և հայազգի ֆուտբոլիստը ստիպված ելութները շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Մինչ դեռ, Զախարյանի կարիերան կարող էր միանգամայն այլ ընթացք ունենալ։ Եթե ժամանակին Զախարյանը ընդուներ ՀՖՖ-ի հրավերը և ելույթ ունենար Հայաստանի ազգային թիմում ապա այսօր առանց որևէ խոչընդոտի կտեղափոխվեր «Չելսի» կամ եվրոպական այլ հեղինակավոր ակումբ։ Հրաժարվելով կրել իր հայենիքի հավաքականի մարզաշապիկը Զախարյանն հասցրել է չորս հանդիպում անցկացնել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն Զախարյանն այլևս երբեք չի կարող խաղալ այլ երկրի ազգային թիմում։ Այո տեսականորեն նա կարող է դիմել ՖԻՖԱ-ին խնդրելով թույլ տալ ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում։ Դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան նամակով ՖԻՖԱ-ին դիմի նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բայց․․․։ Որքանով ճիշտ կլինի Հայաստանին մերժած ֆուտբոլիստի համար գնալ նման քայլի։ Հայաստանի հավաքականում խաղալը միակ փրկությունը կարող է լինել Զախարյանի համար։ Նույն Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալու համար Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին անհրաժեշտ է սեփական երկրի ազգային թիմում մասնակցել մեկ տարվա կտրվածքով առնվազն 75 տոկոս հանդիպումներին։ Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում պատրաստակամություն էր Զախարյանին հրավիրել Հայաստանի հավաքական, եթե ՖԻՖԱ-ն դա թույլ տա։ «Եթե հասկանայինք, որ դա հնարավոր է, և ֆուտբոլիստն ինքը որոշեր տեղափոխություն կատարել, ապա ամեն ինչ կանեինք, որ դա տեղի ունենար, առավելագույն օգնություն կցուցաբերեինք։ Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է, նա մեծ ապագա ունի։ Բայց սա այն դեպքն է, երբ սկզբում ամեն ինչ կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից,- ասել էր Գիլոյանը։ Ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ «Չելսին» Զախարյանին առաջարկել էր փոխել քաղաքացիությունը, ինչը հնարավորություն կտար խաղալու Անգլիայի Պրեմիեր լիգայում, բայց․․․։

Ինչպես տեղեկացնում է SILA International Lawyers միջազգային իրավաբանական կազմակերպությունը, Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշելու պահին Արսենը չի ունեցել հայկական քաղաքացիություն, ինչն ավելի է բարդացնում հնարավոր փոփոխությունը։Հաջորդ խանգարող հանգամանքը Ռուսաստանի հավաքականում անցկացրած խաղերի քանակն է։ Ֆուտբոլիստը կարող է փոխել քաղաքացիությունը, եթե այլ հավաքականում անցկացրել է առավելագույնը երեք հանդիպում՝ ընկերական խաղերը ներառյալ։ Արսենը Ռուսաստանի ընտրանու կազմում չորս հանդիպման է մասնակցել։

Երրորդ խանգարող հանգամանք այն է, որ Ռուսաստանի հավաքականում խաղալուց հետո պետք է նվազագույնը երեք տարի անցնի, որպեսզի Զախարյանը կարողանա փոխել ազգային թիմը, բայց 2021 թվականի աշնանը վերջինս հանդիպման է մասնակցել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Այո, ընտրելով Ռուսաստանը Զախարյանը ակամայից քար գցեց սեփական կարիերայի վրա։ Թե ինչ որոշում կկայացնի ֆուտբոլիստը իր ապագայի բվերաբերյալ դեռևս պարզ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում