ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեմ Հայաստանում ագիտացիա է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահՍտեփան Գրիգորյանը: Քաղաքագետի խոսքով` ժամանակը ցույց տվեց, որ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան և Հայաստան ֆորմատը հակահայկական է. «Բրյուսելին պետք է վստահել, այնտեղ չկա շանտաժ, ինչը մեզ ձեռնտու է: Մոսկվան հարցերը լուծում է հօգուտ Ադրբեջանի: Մենք միայնակ ենք. Ադրբեջանի կողքին կանգնած են դաշնակիցներ ՌԴ-ն ու Թուրքիան»: Քաղաքագետը կարծում է, որ Մոսկվան արդեն բաց է խաղում. «խաղաղապահներն արդեն խաղաղապահ չեն: ՀՀ իշխանությունները պետք է կտրուկ քայլերի դիմեն»: