Վրաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Դմիտրի Կուլեբան հանդիպել են Պրագայում անցկացվող ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում:
«Մեկ անգամ ևս ապացուցվեց Վրաստանի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Մենք դիտարկել ենք մեր երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի ԱԳ նախարարը։
On the sidelines of #Gymnich, met my Ukrainian colleague @DmytroKuleba. Once again reiterated 🇬🇪's unwavering support for 🇺🇦's sovereignty and territorial integrity. We discussed the core areas of cooperation between our countries. pic.twitter.com/Y0KJvD1HQK
— Ilia Darchiashvili (@iliadarch) August 31, 2022