Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։
Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, մանրամասնելով, որ առավոտյան ժամը 08։00-11։00-ն գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։