Ադրբեջանը ձգտում է շատ շտապ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ-վերլուծաբան Եղիա Թաշճեանը:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը ամեն ջանք գործադրում է, որ ձգձգի նոր պատերազմը: Ըստ Թաշճեանի՝ Հայաստանի համար կարևոր է, որ կռվախնձոր չդառնա ՌԴ-ի ու Արևմուտքի միջև․ «Բաքուն ուկրաինական դիրքորոշում ունի, բայց փորձում է չջղայնացնել Մոսկվային: Չի բացառվում Բաքվում ներքին պայթյունները, ընդհուպ մինչև գունավոր հեղափոխություն: Եթե 2020-ի պատերազմը չլիներ, Ալիևի վարչակազմն այսօր գոյություն չէր ունենա»: