Օգոստոսի 30-ին Հայաստան ժամանեց լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ, Ոսկե Գնդակ մրցանակի դափնեկիր, Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադոր Լուիշ Ֆիգուն։
Ֆուտբոլիստը խոսեց Դիջիթեյն ընկերության հետ համագործակցության, նպատակների և հետագա ծրագրերի մասին:
Նրա խոսքով՝ երբ ընկերությունից առաջարկը ստացել է` առաջին բանը, որ արել է՝ սոցիալական հարթակներով դրա փնտրտուքն էր, որից պարզ է դարձել, որ իրեն առաջարկում են համագործակցել լուրջ ու երկար տարիների փորձ ունեցող ընկերության հետ։
Արդյունքում Ֆիգուն Հայաստանում է. Կազմակերպիչները վստահեցնում են, որ հաճելի նորություններն անպայման կլինեն և երկար սպասեցնել չեն տա, դե իսկ արդյունքներն էլ գոհացուցիչ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: