Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ֆրանսիայում պատմել են գազի հնարավոր անբավարարության հետեւանքների մասին

Ֆրանսիայում գազի հնարավոր անջատումները դրա անբավարարության պայմաններում «ոչ մի դեպքում» չեն վերաբերի բնակչությանը, բայց արտադրությունները կարող կասեցվել: Այդ մասին, հայտնել է Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի (CRE) նախագահ Էմանուել Վարգոնը՝ օգոստոսի 31-ին հանդես գալով LCI հեռուստաալիքի եթերով:

«Գազի մատակարարումը բնակելի տներին երաշխավորվելու է: Դրա անբավարարության դեպքում դա, առաջին հերթին, կվերաբերի ձեռնարկություններին, քանի որ նրանք հնարավորություն ունեն արտադրությունը դադարեցնելու մի քանի օրով… Եթե մեզ հարկ լինի բախվել սահմանափակումների հետ, դրանք կվերաբերեն հատկապես ձեռնարկություններին եւ ոչ մի դեպքում՝ ոչ մասնավոր տնատնտեսութուններին»,-հավաստիացրել է Վարգոնը:

Նա նշել Է, որ ներկայում Ֆրանսիայի գազապահեստարանները լցված են 91 տոկոսով եւ «շատ շուտով» ամբողջությամբ լցված կլինեն: Վարգոնն ասել Է, որ «գրեթե վստահ Է» այն բանում, որ Ֆրանսիան կկարողանա ձմեռն անցկացնել առանց ռուսական գազի, որի բաժինը երկրի պահեստարաններում 17 տոկոսից նվազել Է մինչեւ 9 տոկոս, բայց նշել Է, որ մատակարարումները մյուս երկրներից, ներառյալ Նորվեգիան ու Ալժիրը, թանկ կնստեն:

«Առկա Է քանակության հարցը, բայց առկա Է գնի հարցը: Որքան քիչ լինի գազը Ֆրանսիայում, այնքան ավելի կաճեն գները: Ուստի հարցն ավելի շուտ լինելու Է գազի գնի մեջ, քան մատակարարումների բացակայության»,-ճշտել Է Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի (CRE) ղեկավարը:

Օգոստոսի 30-ին «Գազպրոմ»-ը որոշել Է դադարեցնել մատակարարումները ֆրանսիական Engie-ին՝ հուլիսյան գազը լրիվ ծավալով չվճարելու կապակցությամբ: Օգոստոսի 31-ին «Գազպրոմ»-ը հաղորդել Է, որ «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը լիովին դադարեցվել Է կոմպրեսորային կայանի գազավերամղման ագրեգատի եռօրյա պլանային աշխատանքների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում