Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

«Թուրքը մնում է թուրք», Եվրոպան՝ առաւել եւս…

1-Հայ-թուրքական յարաբերութիւնների այսպէս ասած սառեցւած գործընթացի շրջանակներում Թուրքիայի նախագահ Գիւլը սոյն թւականի նոյեմբերի սկզբին գրեթէ համահունչ արձագանգեց, երբ նոյն օրերին Շւէյցարիայից վերադարձին յայտարարում էր թէ՝ գործընթացը կարելի է բնութագրել որպէս «լուռ դիւանագիտութիւն….»:
2- Նոյեմբերի կէսերին եւ այս անգամ Թուրքմենստանից վերադարձին Գիւլը միանգամայն շրջադարձային յայտարարութիւն արեց՝ ասելով. «…Այդ խնդրի գծով կապի մէջ եմ Սերժ Սարգսեանի, Ալիեւի, Մեդւեդեւի եւ Պուտինի հետ…»: Միջանկեալ նշենք, որ հէնց նոյ. 9-10-ին Անկարայում էր գտնւում ԱՄՆ-ի սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ջան Քերին, ով մամլոյ ասուլիսի ընթացքում փորձում էր «պատգամել» թուրք իշխանաւորներին թէ՝ «Այս տարի սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի աջակիցների թիւը բարձրանալու է…»՝ աւելացնելով ու ընդգծելով նաեւ, որ ԱՄՆ-ի համար գերկարեւոր նշանակութիւն ունի Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղակայումը՝ չմոռանալով յիշեցնել միաժամանակ «Իրանի ատոմային սպառնալիքը», դրան գումարելով նաեւ թուրք-իսրայէլական վերջին անախորժութիւնների աննպատակայարմարութիւնը…»:
3- Այժմ, նոյեմբերի վերջին Գիւլն արդէն առաջարկում է, որ Հայաստանի նախագահը կամք ու համարձակութիւն դրսեւորի, որպէսզի գործընթացը իր բարեյաջող աւարտով եզրայանգւի. չմոռանալով, սակայն, յայտնի նախապայմանը՝ հայկական ուժերի դուրսբերումը՝ «ադրբեջանական օկուպացւած տարածքներից»:
4- ՆԱՏՕ-ի տւեալ գագաթաժողովին, ի հեճուկս թուրքական լարախաղացութեան (Թուրքիան իբր խիստ պահանջում էր ՆԱՏՕ-ից, որ իր հակահրթիռային համակարգի սեփական երկրում տեղակայումը չպէտք է որեւէ երկրի (ասել է թէ՝ Իրան, Ռուսաստան) դէմ կիրառւելիք քայլ համարւի, որը, ի դէպ, զաւեշտալի էր բնութագրւում նոյնինքն Թուրքիայի ազգայնական կուսակցապետ Բահչելիի կողմից), այդուհանդերձ՝ ՆԱՏՕ-ականները հաստատում են նախագծւած հռչակագիրը, որում զետեղւած էր Հարաւկովկասեան երկրների լոկ «տարածքային ամբողջականութեան պահպանման» սկզբունքը եւ հակառակ նախորդ տարիների նոյնանման հռչակագրերի՝ զեղչւել էր «ազգերի ինքնորոշման իրաւունքի» սկզբունքը (չի բացառւում, որ Թուրքիա-ՆԱՏՕ սակարկութիւնների արդիւնքում՝ կատարւել է «առ եւ տուր»-ի գործարք՝ հակահրթիռային կայանների տեղակայում՝ ադրբեջանամէտ բանաձեւի դիմաց): Այստեղից էլ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ նախագահի չմասնակցելը… Իսկ միւս կողմից նոյն գագաթաժողովին մասնակից Ռուսաստանի նախագահ Մեդւեդեւի առաջարկը, որով ՆԱՏՕ-Ռուսաստան հրթիռակայանների օգտագործման խնդրում համատեղ գործակցութեան տարբերակն էր առաջ քաշում, միանշանակ մերժւեց ՆԱՏՕ-ի կողմից:
5- Այս իրադարձութիւնները, սակայն, իրենց յաջորդականութեամբ տեղի են ունենում մօտալուտ՝ դեկտ. 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի վեհաժողովի նախօրեակներին, որտեղ իբր պէտք է նախանշւեն Արցախեան հարցի կարգաւորման շուրջ կողմերի «նորացւած մօտեցումները», այլապէս՝ Գիւլի մատնանշած կամքը՝ ՀՀ նախագահի կողմից, չդրսեւորւելու դէպքում, շրջանը կրկին ականատեսը կը լինի նոր պատերազմի բռնկման… անշուշտ՝ մեղքը բարդելով Հայաստանի վրայ…: Դա են ապացուցում նաեւ ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Չաւուշօղլուի Արցախեան հարցի մասին օրերս բարձրաձայնումներն ու նոյնինքն Գիւլի կողմից ԵԱՀԿ-ի գալիք վեհաժողովում նոր նախագահութեան (թուրք ներկայացուցիչ) առաջադրման մտադրութիւնը:
6- Ահաւասիկ, Գիւլի ասած «լուռ դիւանագիտութիւնը» վերածւել է աղաղակող յոխորտալիքների, որոնց առթիւ այլեւս «թուրքը մնում է թուրք» բնութագիրը անբաւարար կը լինէր: Աւելին՝ դրանով հայկական կողմի ինքնարդարանալու պատրանքով ու «համաշխարհային հանրային կարծիքի առջեւ Հայաստանի դրական իմիջի» խաբկանքով տարւելը մեղմ ասած՝ ի վնաս է լինելու հայոց պետական ու ազգային շահերին:
Ի վերջոյ, համարձակութիւնն ունենանք բարձրաձայնելու, որ «Եւրոպան էլ մնում է Եւրոպա…», ոչ միայն պատմական կտրւածքի փաստացի հայադաւութեամբ, այլեւ՝ այսօրեայ քաղաքական ու դիւանագիտական խաղերի թրքամէտութեամբ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում